Եվրոպայի հնագույն համայնք Ռումանիոյ հայոց թեմը երբեք չի մոռանա Սումգայիթը

  • 07.03.2023
  • 0
  • 68 Views

Այս տարի լրացավ Սումգայիթյան ջարդերի 35-րդ տարելիցը: Այդ առիթով մարտի 5-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի տնօրինությամբ և օրհնությամբ Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում մատուցվեց Ս․ Պատարագ՝ ձեռամբ արժ․ Տ․ Օշական քահանա Խաչատրյանի, հավարտ որի տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն Սումգայիթյան ցեղասպանության բոլոր նահատակների հոգիների հանգստության համար:

Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ դեսպանության խորհրդատու Լիանա Մինասյանը, հյուպատոս Ռոզիե Սերոբյանը, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հավատացյալներ:

Հավարտ Հոգեհանգստյան արարողության ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու պարտեզում կանգնեցված Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջև:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի.ամեն:

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում