Իսպանահայ պատանի շախմատիստ Արտուրո Թորոսյանը դարձել է Վալենսայի տարածաշրջանային մրցույթի չեմպիոն

  • 06.03.2023
  • 0
  • 627 Views

Մարտի 5-ին իսպանական Վալենսիայում անցկացված շախմատի տարածաշրջանային մրցույթում մեր հայրենակից 12-ամյա Արտուրո Թորոսյանը խաղացել է 14 տարեկանների ՍՈՒԲ-14 խմբում, գրավել է առաջին տեղը եւ դարձել չեմպիոն։ Նշենք, որ մրցույթին մասնակցել են 200ից ավելի երեխաներ։

Իհարկե, սա Արտուրոյի առաջին հաղթանակը չէ։ Նա արդեն իսկ տարբեր մրցույթներում ու առաջնություններում նվաճել է 36 գավաթ, բազմաթիվ պատվոգրեր ու մեդալներ, իսկ պրոֆեսիոնալ ամենշաբաթյա թիմային խաղերում գրանցած հաղթանակներով կարողացել է գործակիցը բարձրացնել և հասցնել 1730-ի։

2022ին հայ շախմատիտսը Վալենսիայի մարզի պրոֆեսիոնալ շախմատի գավաթների շարքում արժանացել է «Լավագույն խաղացող» մրցանակին։

Արտուրոն ծնվել է Վալենսիայի շրջանի Միսլատա քաղաքում։ Շախմատով սկսել է զբաղվել հինգ տարեկան հասակից եւ առաջին իսկ մրցաշարում գրանցել է հաղթանակ՝ 5:0 հաշվով։ Արտուրոյի մարզիչն է Սահակ Մկրտչյանը։

Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում նոր հաղթանակներ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում