Մատենադարանը կհրատարակի օտարալեզու՝ ”Matenadaran. Medieval and Early Modern Armenian Studies” միջնադարագիտական պարբերական

  • 25.02.2023
  • 0
  • 316 Views

Մատենադարանը տեղեկացնում է , որ այսուհետ կհրատարակվի նոր օտարալեզու՝ ”Matenadaran. Medieval and Early Modern Armenian Studies” միջնադարագիտական պարբերական:

Այն բաց հասանելիություն ունեցող, գրախոսվող ամսագիր է, որը նպաստելու է հայագիտական հետազոտությունների միջազգայնացմանը: Հանդեսի խմբագրական կազմում ընդգրկված են ոլորտի նշանավոր գիտնականներ:

Ամսագրում հրատարակվող հոդվածների թեմատիկ ուղղություններն են.

✅ աղբյուրագիտություն

✅ պատմություն

✅ աստվածաբանություն

✅ ձեռագրագիտություն

✅ բանասիրություն

✅ արվեստ

5-18-րդ դարերի ժամանակային ընդգրկվածությամբ, ընդունելի են նաև 19-րդ դարի ձեռագիր նյութերի և արխիվային վավերագրերի վրա հիմված հետազոտությունները:

Հանդեսը լույս է տեսնելու տարեկան երկու անգամ անգլերենով:

Պարբերականն առաջնորդվելու է գիտական աշխատանքների՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների սահմանած չափանիշներով:

Հոդվածներն ընդունվում են առցանց՝ կայքի միջոցով: Հրատարակման ընթացակարգին, ներկայացվող պահանջներին կարող եք տեղեկանալ պարբերականի կայքից՝ հղումը ստորև:

https://journalmatenadaran.com

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում