Չեխական DENIKN օրաթերթի անդրադարձը Հաագայի դատարանի որոշմանը՝ Լաչինի միջանցքի վերաբացման մասին

  • 23.02.2023
  • 0
  • 102 Views

Եթե հիշում եք, 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, Ադրբեջանի դեմ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում, Հայաստանը հայց էր ներկայացրել Հաագա քաղաքում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (ԱՄԴ/ ICJ)՝ խնդրելով Ադրբեջանից պահանջել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։։

Համաձայն 2022-2023 թթ. դեկտեմբեր-հունվար ամիսների չեխական մամուլի և մի շարք այլ լրատվական կայքէջերի տեղեկացման, ի հակադրություն ՀՀ-ի մեղադրանքի, Բաքուն իր հերթին դիմել էր ՄԱԿ-ի միևնույն դատարանին, որպեսզի պարտավորեցնի Հայաստանին օժանդակություն ցուցաբերել ականազերծելու Լեռնային Ղարաբաղի այն տարածքները, որոնք նախկինում եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո։ — Ադրբեջանը դատարանում հայտարարել էր, թե իբր Հայաստանն ականներ է տեղափոխում Լաչինի միջանցքով և դրանք տեղադրում բնակավայրերի մոտ:

«Ադրբեջանցիները շարունակ լուրջ վնասվածքներ են ստանում և նույնիսկ մահանում են, քանի որ Հայաստանը հրաժարվում է տեղեկություն տրամադրել դրանց գտնվելու մասին, ինչը կփրկեր նրանց կյանքը»,- այդ մասին դատարանին է հայտնել Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը: — Համաձայն Աերբեջանի հայցի, ԱՄԴ-ն պետք է նաև նախնական որոշում կայացներ, որպեսզի Հայաստանը տեղեկատվություն տրամադրեր ականների գտնվելու վայրի մասին և դադարեցներ նորերի տեղադրումը։

Ըստ Reuters գործակալության, Հայաստանը հերքել էր ականապատելու առումով Ադրբեջանի մեղադրանքները։

«Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հաագայում պատասխանել է Ադրբեջանի այն կեղծ պնդումներին, թե իբր Հայաստանն ականներ է տեղափոխում Լաչինի միջանցքով և դրանք տեղադրում բնակավայրերի մոտ, որտեղ տեղաշարժվում են խաղաղ բնակիչներ։

Ընդհակառակը, Կիրակոսյանն ինքն է մեղադրել Ադրբեջանին՝ իր տարածքում «իբր «հայտնաբերված» ականներ տեղադրելու մեջ»,- կարևորել է (31.1.2023թ.) «denikn.cz» կայքէջը։

Հայաստանի կամ Արցախի հետ կապված իրադարձությունների տեղեկատվության հրատապությամբ, չեխական մամուլն ակնհայտորեն չի զիջում հայկականին։

«Ըստ ՄԱԿ-ի՝ Ադրբեջանը պետք է ազատի Լաչինի միջանցքը, որը Հայաստանը կապում է Ղարաբաղի հետ» «denikn.cz» կայքէջի այսօրվա ժամը 17:04-ի կարճ լրատվությունն ասածիս թարմ ապացույցն է, որում լրատու աղբյուրը ներկայացնում է. «ՄԱԿ-ի բարձրագույն դատական ​​ատյանը Ադրբեջանին պարտավորեցրել է ազատել արգելափակված Լաչինի միջանցքը։ Հայաստանի և Ղարաբաղի միջև այս միակ կապող ճանապարհը արգելափակված է դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից»։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում