Իսպանիայի 40-րդ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

  • 23.02.2023
  • 0
  • 192 Views

Եվ այսպես Լիրիան դարձավ Իսպանիայի թագավորության 40-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քաղխորհրդի բոլոր չորս կուսակցությունները (Սոցիալիստական, Կոմպրոմիս, Ժողովրդական և Քաղաքացիական) միաձայն ճանաչեցին փողքաղաքապետ, Սոցիալիստական կուսակցության (PSOE) խոսնակ Պակո Գոռեայի (Paco Gorrea) ներկայացրած բանաձևը, որը հղում էր արված Արարատ հայկական միության միջնորդագրին։

Միջնորդագիրը ներկայացրել էին միության անդամներ Գրիգոր Գևորգյանն ու Արթուր Ղուկասյանը (վերջինս, այժմ, արդեն` երջանկահիշատակ):

Նիստին ներկա էին հայկական միության անդամներ Գրիգոր Գևորգյանը, Աննա Սանասարյանը, Մարիաննա Կնյազյանը, Աստղիկ Սաղաթելյանը, Մխիթար Խուրշուդյանը, Նարինե Նավասարդյանը, Ջոն Սարդարյանն ու Արսեն Մարկոսյանը։

Նիստի վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ Գրիգոր Գևորգյանը, ով այս պատմական իրադարձությունը նվիրեց վերջերս կյանքից հեռացած լրագրող, գրող, հասարակական գործիչ Արթուր Ղուկասյանի հիշատակին։

Հիշեցնենք, որ ցայսօր Իսպանիայի 6 մարզ և արդեն 40 քաղաք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Կենտրոնական կառավարությունը դեռ չի ճանաչել, սակայն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Պետք է նաև նշել, որ վերջին, առնվազն, 4 տարիներին ճանաչման համար ընթացող գործընթացն անկում էր ապրում՝ այդ թվում, Իսպանիայում։ Այժմ, կարելի է ասել, իսպանահայության պայքարը, պատմական արդարությունը վերականգնելու գործում, կարծես թե նոր թափ է ստանում։

Արարատ հայկական միություն

Վալենսիա

Իսպանիա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում