
Արվեստաբան, նկարիչ մեր հայրենակից նիդերլանդաբնակ Ալիկ Ասատրյանը վաղուց իր ֆեյսբուքյան հարթակում ստեղծել է «Վերնատուն 22»֊ը։ Այս նախագծի շրջանակներում մասնակիցներն ըստ հանձրարականի տարբեր թեմաներով ստեղծագործում են։
Դրանցից մեկն էր «Հեքիաթների փոսը»` որն այսօր դարձել է գիրք։ Ի դեպ, բոլոր այս ծրագրերն իրականացվել են բարեգործական հիմունքներով, մասնակիցների անձնական նվիրատվություններով, Ալիկ Ասատրյանի (Alik Assatrian ) նկարների վաճառքից ստացված հասույթներով, որի մեծ մասը փոխանցվել է բարեգործական նպատակներով։ Այս մասին հայտնում է Նիդերլանդական օրագիր-ը։


Ինչպես կազմակերպիչներն են հայտնում` «Հեքիաթների փոսը» գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու փետրվարի 25- ին, շաբաթ օրը երեկոյան ժամը 17:00 -ին SarGallery ‘Yerevan Yerevan «ՍԱՐ» պատկերասրահում (ք. Երևան, Պարոնյան 15) ։
Նախագծի մասնակիցները, վերնատունցիները (ովքեր Հայաստանում են), նաև բոլոր գրքասերները սիրով հրավիրում են երեկոյին: Գիրքը նաև վաճառքի է դրվելու, ստացված գումարը ուղղվելու է Հայաստանում գետնի վրա “Վերնատուն 22” մշակութային կենտրոն ստեղծելուն։
Գիրքը կարող եք ձեռք բերել նաև հեռահար փոստային կապով SarGallery ֆեսբուքյան էջով:
«Նիդերլանդական օրագիրը» շնորհավորում է վերնատունցիներին, բոլոր կազմակերպիչներին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ։ ՕՐԵՐը միանում է շնորհավորանքներին եւ բարի ընթացք մաղթում այս նախագծին։
#ART#SARGALLERY#AlikAssatrian#Armenia#Yerevan
orer.eu