«Հայերը, Իտալիան և Բոլոնյան» խորագրով համաժողով Բոլոնիայի համալսարանում

  • 20.02.2023
  • 0
  • 55 Views

2023 թվականի փետրվարի 17-ին, Բոլոնյայի համալսարանի գրադարանի Մեծ դահլիճում տեղի ունեցավ համալսարանի Մշակութային ժառանգության և Քաղաքակրթությունների մշակույթի պատմության ֆակուլտետների, ինչպես նաև Միջերկրական ծովի և Արևելքի ուսումնասիրությունների իտալական ասոցիացիայի /ISMEO/ նախաձեռնությամբ կազմակերպված՝ «Հայերը, Իտալիան և Բոլոնյան» խորագրով համաժողովը, որը նաև հայ և իտալացի գիտնականների համար հանդիպման լավ հնարավորություն էր։

Ինչպես տեղեկանում ենք Իտալիայում Հայաստանի դեսպանությունից, նախագծի հիմնական նպատակն էր առաջին հերթին լսարանի՝ Բոլոնյայի համալսարանի ուսանողների, քաղաքային բնակիչների, ինչպես նաև ակադեմիական շրջանակների ուշադրությանը ներկայացնել Հայաստանի պատմության և մշակույթի առանձնահատկությունները՝ մի երկրի, որը չափազանց կարևոր դեր է ունեցել ինչպես Արևմուտքի, այնպես էլ ասիական մշակույթի մեջ:

Համաժողովի ավարտին հայկական երաժշտության ծրագրով հանդես եկան հայտնի դուդուկահար Արսեն Պետրոսյանը եւ քանոնահարուհի Աստղիկ Սնեցունցը։ Նախորդ օրը նրանք ելույթ էին ւնեցել նաեւ Ռավեննայում։

Հիշեցնենք, որ Բոլոնյայի համալսարանի և ISMEO ասոցիացիայի նախաձեռնությամբ Ռավեննայում և Բոլոնյայում կազմակերպված «Հայաստան՝ բազմահազարամյա ժողովուրդ» միջազգային համաժողովի առիթով փետրվարի 17-ին Բոլոնյայի համալսարանի Մեծ դահլիճի նախասրահում տեղի ունեցավ «Հայկական հետքերը Բոլոնյայի համալսարանական գրադարանում» խորագրով ցուցահանդեսը Աննա Շիրինյանի և Պաոլո Տինտիի գիտական ​​համակարգմամբ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում