
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիա: Անկարայի օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Այնուհետև, տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
orer.eu