Հայաստանի դեսպան Յուրի Բաբախանյանն իր հավատարմագրերը հանձնեց Շրի Լանկայի նախագահին

  • 09.02.2023
  • 0
  • 73 Views

Փետրվարի 2-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Յու. Բաբախանյանն իր հավատարմագրերը հանձնեց Շրի Լանկայի դեմոկրատական սոցիալիստական հանրապետության նախագահ Ռանիլ Վիկրեմեսինգհեյին (Ranil Wickremesinghe)՝ համատեղության կարգով այդ երկրում նույնպես ներկայացնելով Հայաստանը։

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունն առաջին անգամ տեղի ունեցավ Շրի Լանկայի պատմական մայրաքաղաք Կանդիում։

ՀՀ դեսպանի հետ միաժամանակ իրենց հավատարմագրերը հանձնեցին ևս 14 նորանշանակ դեսպաններ Դելիից: Արարողության ավարտին նորանշանակ դեսպանների պատվին ընդունելություն տրվեց Շրի Լանկայի նախագահի կողմից:

Փետրվարի 3-ին բոլոր նորանշանակ դեսպանները հանդիպեցին և կարճատև առանձնազրույցներ ունեցան երկրի ԱԳ նախարար Ալի Սաբրիի հետ:

Ողջունելով ՀՀ դեսպանին, Սաբրին պատրաստակամություն հայտնեց զարգացնել ավանդական լավ հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ բոլոր հնարավոր ասպարեզներում:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում