
Հայաստանից Թուրքիա ժամանած փրկարարների ջոկատը սկսել է իր աշխատանքը։ Այս մասին փետրվարի 8-ին Ֆեյսբուքի իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։
« Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնութիւնը արդէն իսկ վայրէջք կը կատարէ երկիր։ Զօրակցութիւնը կեանք է։ Հայաստանէ ժամանած փրկարարական ջոկատը կը ծառայէ Ատըեաման քաղաքի մէջ»,- գրել է Փայլանը։
Ապա մի քիչ անց նա ավելացրել է. «Հայ փրկարարները Ատըեամանի մէջ սկսան իրենց աշխատանքներուն»։
Ադիեմանը Հիսն-Մանսուր ամրոցն է, որը գտնվում է Անդրեփրատյան Ծոփքի Կոմագենե գավառում՝ Մելիտեից մոտ 70 կմ հարավ:
Հիշեցնենք, որ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա։ Թուրքիա ուղարկվել է 27, իսկ Սիրիա` 29 փրկարար։
orer.eu

