«Հայաստանից Սիրիայի ժողովրդին». 30 տոննա օգնություն է ուղարկվել երկրաշարժից տուժած Սիրիա

  • 09.02.2023
  • 0
  • 54 Views

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն ավելի քան 30 տոննա օգնության տեղափոխությունը։

ՀՀ ԱԻՆ «Ֆեյսբուք»ի էջը տեղեկացնում է, որ մարդասիրական բեռը ներառել է սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ: Այն Սիրիա է ուղարկվելու Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:

«Գործընթացին հետևել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և կառույցի ղեկավար կազմը:

Բեռի տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Սիրիա է մեկնել նաեւ 29 փրկարարներից կազմված թիմը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում