Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը ցավակցել են Սիրիայի նախագահին. Արամ Ա-ն գումար է հատկացրել սիրիահայ համայնքին

  • 07.02.2023
  • 0
  • 44 Views

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել

Սիրիայի Հանրապետության նախագահին

Փետրվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասսադին՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ:

Իր ցավակցագրում Նորին Սրբությունը մխիթարություն ու սփոփանք է մաղթել անմեղ զոհերի վշտակիր հարազատներին և շուտափույթ ապաքինում վիրավորներին։ Հայոց Հայրապետը հայցել է, որ Բարձրյալն իր օրհնության ներքո պահի բարեկամ Սիրիային՝ պագևելով խաղաղ ու ապահով օրեր:

Երկուշաբթի, 6 Փետրուար 2023-ին, ամբողջ օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Սուրիոյ հայ համայնքի հոգեւոր ու աշխարհական պատասխանատուներուն հետ մնայուն կապի մէջ եղաւ՝ մօտէն հետեւելով երկրաշարժին յառաջացուցած վնասներուն ու աւերներուն։
 

– Ստացուած տեղեկութիւններուն համաձայն, ցարդ ունինք չորս զոհեր. յատկապէս Հալէպի մէջ բաւական նիւթական վնասներ արձանագրուած են։ Լաթաքիոյ եւ Քէսապի վնասները յարաբերաբար աւելի նուազ են։


– Հալէպի մէջ Ազգային Առաջնորդարանը եւ համայնքի ղեկավարութիւնը պատրաստած է եօթը յատուկ կեդրոններ, որպէսզի ժողովուրդը ապաստան գտնէ աւելի ապահով պայմաններու մէջ։
 

– Մեր Ս. Աթոռին կողմէ, Վեհափառ Հայրապետը գումար մը յատկացուց Հալէպի հայութեան, յիշեալ կեդրոններուն մէջ ապաստան գտած մեր ժողովուրդի զաւակներուն սննդաբաշխումի աշխատանքներուն համար։
 

– Նորին Ս. Օծութիւնը յատուկ նամակ յղեց Սուրիոյ Հանրապետութեան նախագահ տոքթ. Պաշշար Ալ-Ասատին՝ իր ցաւակցութիւնն ու զօրակցութիւնը յայտնելով Սուրիոյ ժողովուրդին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում