Հրեա ծայրահեղականները կրկին հարձակվել են քրիստոնեաների վրա՝ այս անգամ կաթոլիկ եկեղեցու

  • 02.02.2023
  • 0
  • 248 Views

ՀՐԵԱ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Երուսաղեմում ժամեր առաջ երեք հրեա ծայրահեղականներ ներխուժել են «Խաչի ճանապարհի» (Via Dolorosa) երրորդ կայանում գտնվող կաթոլիկ եկեղեցի, սուրբ խորանից Հիսուս Քրիստոսի հսկա արձանը վայր են նետել, պղծել եկեղեցին ու փորձել են այրել այն: Այս մասին տեղեկացնում է Հայոց պատրիարքության Սիոն ամբագրի գլխավոր խմբագիր Ներսեհ Ալոյանը։

Բարեբախտաբար եկեղեցու պահակը նկատել է անադեկվատ ծայրահեղականներին և մինչև Իսրայելյան ոստիկանների դեպքի վայր ժամանելը, պահակն ինքը փորձել է ձերբակալել նրանցից մեկին:

Ավանդության համաձայն այս եկեղեցին կառուցվել է Պիղատոսի տան տեղում, որտեղ Քրիստոսին հարցաքննելուց հետո նա հրապարակայնորեն լվաց ձեռքերն ասելով, թե ինքը Հիսուսի արարքների մեջ որևէ անցանք չի տեսնում և պատրաստվում է ազատել նրան:

Աղբյուր՝ (3) Facebook

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում