Հրեա ծայրահեղականները փորձել են հայկական դրոշները իջեցնել Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի տանիքից. հայերից Գէորգ Քահկէճեանը տուժել է

  • 29.01.2023
  • 0
  • 516 Views

Վերջին ժամ՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը տեղեկացրել է հայերի վրա հարձակումների ընթացքը՝

ՅԱՐՁԱԿՈՒՄ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՅԵՐԻ ԵՒ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՎՐԱՅ

Յունուարի 28-ի ուշ երեկոյեան, երկու հրեայ ծայրայեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթեւեկութեանը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարուածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների աւտոմեքենային: Հայ երիտասարդները մեքենայից իջնելով քաղաքաւարի խօսել եւ հարցրել են. «Ինչո՞ւ էք հարուածում մեքենային, սա մեր թաղամասն է, մենք աշխատանքից տուն ենք վերադառնում: Մենք յարգում ենք հրեաներին ինչո՞ւ էք էսպիսի բաներ անում, մենք ձեզ ի՞նչ ենք արել»:

Հրեայ ծայրայեղականներից մէկը սկսել է բղաւել. «Դուք այստեղ թաղամաս չունէ՛ք: Սա մե՛ր երկիրն է, գնացէք մեր երկրից»:

Եւ երբ հայ երիտասարդները ասել են. «Սա նաեւ մե՛ր երկիրն է, մեր տունը այստե՛ղ է, մենք այստե՛ղ ենք ծնուել, ուրիշ տեղ չունենք գնալու», միւս ծայրայեղականը արցունքաբեր գազ է փչել հայ երիտասարդի աչքերին եւ երկուսով փախուստի են դիմել: Հայ երիտասարդները փորձել են հետապնդել վերջիններիս, որպէսզի ոստիկաններին յանձնեն, սակայն արցունքաբեր գազի ազդեցութիւնը թոյլ չի տուել եւ հայ երիտասարդին, ընկերը տեղափոխել է հիւանդանոց:

Հիւանդանոցից վերադառնալուց յետոյ, հայ երիտասարդները բողոք են ներկայացրել ոստիկանութիւն: Ոստիկանները յայնտաբերել են երկու հրեայ ծայրայեղականներին եւ ձերբակալել նրանց: Նրանցից մէկին լուսաբացին ազատ են արձակել, իսկ արցունքաբեր գազ փչողը դեռ ձերբակալուած է:

Այս դէպքից մէկ ժամ անց, հրեայ ծայրայեղականների մի ուրիշ խումբ «Լացի պատ» գնալիս, անցնելով Պատրիարքարանի փողոցով՝ փորձել են մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք եւ հանել պատրիարքարանի խաչակիր եւ Հայաստանի Հանրապետութեան դրօշները: Այդ պահին վանքի դիմաց կանգնած հայ երիտասարդները նկատելով այդ՝ մօտեցել և արգելել են հրեայ ծայրայեղականների գործողութիւնները, վերջիններս փախել են և շուտով վերադարձել աւելի փոքր խմբով, այս անգամ դիմակաւրուած:

Դիմակաւոր ծայրայեղականները նորից փորձել են կռիւ հրահրել, հայ երիտասարդների ուղղութեամբ օդում արցունքաբեր գազ են փչել, հայհոյել հայերին եւ փախել ոստիկանութեան ուղղութեամբ: Հայ երիտասարդները հետապնդել են նրանց, եւ երբ վերջիններս տեսել են, որ հայերը հետապնդում են իրենց՝ բղաւել են. «Տեռորիստական յարձակո՜ւմ, տեռորիստական յարձակո՜ւմ»:

Ոստիկանները կարծելով, որ հրեայ ծայրայեղականների բղաւոցները ճիշտ են՝ փակել են հայ երիտասարդների ճանապարհը, զէնքերը պահելով նրանց վրայ՝ ծեծի են ենթարկել մի քանիսին, եւ նրանցից Գևորգ Քահկէճեանին ձերբակալելով՝ տարել են ոստիկանութիւն, այն մեղադրանքով թէ վերջինս յարձակուել է ոստիկանի վրայ, որը իրականութեան հետ աղերս չունի:

Գէորգ Քահկէճեանին մի գիշեր պահել են ոստիկանութիւնում, յաջորդ օրը՝ Յունուարի 29-ին, կէսօրից յետոյ, Նորին Ամենապատուութիւն Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեան Պատրիարք Սրբազան Հօր անմիջական միջամտութեամբ եւ դատարանի որոշմամբ Գէորգ Քահկէճեանը ազատ է արձակուել եւ տրուել է 20-օրեայ տնային կալանք: Եւ քանի որ Գէորգ Քահկէճեանը ունի մարմնական վնասուածքներ, վանքի փաստաբանի միջնորդութեամբ ոստիկանութիւնը թոյլ է տուել, որ վերջինս բժշկական հետազօտութիւն անցնի:

…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..

Ինչպես ֆեյսբուքյան իր էջում է գրել Երուաղեմի Ժառանգավորաց վարժարանի սան Զորի Կարապետյանը, Զօրի Կարապետեան, հունվարի 28-Ին ուշ երեկոյան Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Վեհաշուք պատրիարքարանի ճանապարհին բախում է տեղի ունեցել Հայերի եւ հրեա ծայրահեղականների միջեւ, վերջինիս փորձելով բարձրանալ Պատրիարքարանի տանիք եւ տապալել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի խաչակիր ճերմակ Դրոշը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եռագույնը։ Մի խումբ Հայ երիտասարդներ կանխել են ծայրահեղականների գործողությունները։ Բարեբախտաբար Հայերի շրջանում տուժածներ չկան։ Դեպքի վերաբերյալ ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Երուսաղեմում օրեր շարունակ ծայրահեղականների մասով մի շարք դեպքեր են գրանցել որոնցից շատերը ավարտվել եմ մահվան դեպքերով։

Իրավիճակը մնում է կայուն լարված։

Իր հերթին , ՀԵՄ-ի ակտիվ անդամ Հակոբ ՋերնեզյաննHagop Djernazian իր ֆեյսբուքյան էջում մի քանի լեզվով գրել է հետեւյալը՝

On Saturday night, 28.1.2023, a group of Jewish Settlers attacked Armenians on the Armenian Patriarchate Street. At the beginning the Jewish Settlers attacked with tear gas and an attempt to climb on the Armenian Patriarchate building and to take off the flag of the Armenian Church. With the unfolding of the events a group of policeman and IDF soldiers arrived and instead of spreading and taking control of the situation our Armenian boys were attacked as well by them. As a result of the brutal attack of our boys by the police one of our community members was arrested. (See the video below)

There is no doubt that these events in the past weeks are organised events against the Christian communities in Jerusalem.

These attacks are unacceptable, the Israeli police should take any necessary steps against these barbarian settlers which for years are attacking, spitting and threatening the Armenian community.

28.1.2023-ի շաբաթ գիշերը մի խումբ հրեա վերաբնակիչներ հարձակվել են հայերի վրա Հայոց պատրիարքարանի փողոցում։ Սկզբում հրեա վերաբնակիչները հարձակվել են արցունքաբեր գազով` փորձելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի շենքի վրա և հանել հայկական եկեղեցու դրոշը։ Իրադարձությունների զարգացման հետ մեկտեղ ժամանեցին մի խումբ ոստիկաններ և Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներ, որոնք իրավիճակը վերահսկելու փոխարեն, մեր հայ տղաները նրանց կողմից նույնպես ենթարկվեցին հարձակման։ Ոստիկանության կողմից մեր տղաների դաժան հարձակման արդյունքում մեր համայնքի անդամներից մեկը ձերբակալվել է։ (Տես ստորև ներկայացված տեսանյութը)

Կասկածից վեր է, որ անցած շաբաթների այս իրադարձությունները կազմակերպված միջոցառումներ են Երուսաղեմի քրիստոնյա համայնքների դեմ։ Այս հարձակումներն անընդունելի են, Իսրայելի ոստիկանությունը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի այս բարբարոս վերաբնակիչների դեմ, որոնք տարիներ շարունակ հարձակվում են, թքում ու սպառնում են հայ համայնքին։

Երուսաղեմի հայկական համայնքի անդամները բողոքի ցույց են անում Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող ոստիկանական բաժանմունքի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել համայնքի անդամին, որը ձերբակալվել էր վերաբնակիչների կողմից հայ համայնքի անդամների վրա հարձակումից հետո։

(20+) Facebook

(20+) Facebook

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում