
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահան Կոստանյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։
29-ամյա Վահան Կոստանյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը, 2017 թվականից աշխատել է իբրեւ պատգամավորի օգնական, փոխվարչապետի օգնական եւ խորհրդական, Ազգային ժողովի նախագահի օգնական եւ խորհրդական, 2021 թվականից արտգործնախարարի օգնականն էր, ապա՝ խորհրդականը։
Եղել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ։
Ամուսնացած չէ, տիրապետում է անգլերեն, ռուսերեն, պարսկերեն լեզուներին։
Հայաստանյան մամուլն այսօր անդրադարձել էր, որ փոխնախարարը ազատվել է զինծառայությունից եւ չի ծառայել բանակում։ Նաեւ մամուլում գրել են, որ դեռեւս 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ֆեյսբուքում հրապարկել է մի լուսանկար, որտեղ պատկերված են ԱՄՆ կոնգրեսականները՝ Շուշիի եկեղեցու առջեւ եւ որի տակ նա մակարգել է՝ «Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»։
orer.eu