Երուսաղեմում հրեա ծայրահեղականները հարձակվել են քրիստոնյաների վրա

  • 28.01.2023
  • 0
  • 357 Views

Ինչպես հայտնում է ֆեյսբուքի իր էջում Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը «Հունուարի 26-ին մի խումբ հրեայ ծայրայեղականներ «Լացի պատ» աղօթքի գնալիս փորձել են ճանապարհը կարճեցնելու նպատակով Հին քաղաք մտնել մուսուլմանական թաղամասում գտնուող «Դամասկոսի դարպաս»-ից: Հրեայ ոստիկանները թոյլ չեն տուել նրանց: Վերջիններս, շարունակելով իրենց ճանապարհը՝ այս անգամ փորձել են քրիստոնէական թաղամասում գտնուող «Նոր դարպաս»-ից մտնել Հին քաղաք: Անցնելով հայկական սրճարանի մօտով հրեայ ծայրայեղականները սկսել են բղաւել. «Մա՛հ քրիստոնեաներին, մա՛հ արաբներին, մա՛հ օտարներին» եւ այլ գործողութիւններով փորձել են վէճ հրահրել: Սկսուել է լեզուակռիւ, որը վերածուել է մեծ վէճի, ապա իրար վրայ աթոռներ են նետել՝ նիւթական վնաս պատճառելով սրճարանի հայ վարձակալին: Մարդկային տուժածներ եւ կորուստներ չկան: Դէպքի պահին սրճարանի դիմաց նստած են եղել տարբեր երկներից ժամանած զբօսաշրջիկներ, արաբներ, քրիստոնեաներ նաեւ հրեաներ: Դէպքի առթիւ ոստիկանութիւնը որեւէ մէկին չի ձերբակալել, աւալին՝ դէպքի վայր է հասել մէկ ժամ անց:

Երուսաղէմի Լատին, Յոյն եւ Հայ պատրիարքարանները, ինչպէս նաեւ քրիստոնեայ այլ համայնքների ներկայացուցիչները սոյն դէպի առնչութեամբ ցոյց պիտի անեն դէպքի վայրում:

Նշենք, որ սա վերջին երկու շաբաթուայ ընթացքում կատարուած երկրորդ դէպքն է: Առաջինը Հին քաղաքի Հայոց թաղամասի պատերին դարձեալ հրեայ ծայրայեղականները գրել էին նոյն արտայայտութիւնները՝ ավելացնելով հայ ազգությունը. «Մա՛հ քրիստոնեաներին, մա՛հ արաբներին, մա՛հ օտարներին եւ հայերին, վրէժ»:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում