Աջակցենք Արցախի հայերին
Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա • FAONը հրավիրում է
Հանրահավաք Խաղաղության պալատի դիմաց
2023 թվականի հունվարի 30-ին ժամը 16:15-ից մինչև 18:45-ը
Հասցե՝ Carnegieplein – Հաագա
ԿՈՉ
Միացե՛ք կամ նպաստե՛ք այս բողոքի ակցիային, որպեսզի միասին պայքարե՛նք Բերձորի միջանցքի շրջափակման վերացման համար։ Հունվարի 30-ի հանրահավաքի մասին հավելյալ տեղեկություննների համար ուղարկեք էլեկտրոնային նամակ info@faon.nl հասցեով: Կարող եք նաև գրանցվել որպես հանրահավաքի հսկիչ:
ԲԵՐՁՈՐԻ (ԼԱՉԻՆԻ) ՄԻՋԱՆՑՔԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ
Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակման մեկնարկից ի վեր՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) հոլանդացի քաղաքական գործիչների և մամուլի ուշադրությունը հրավիրել է տեղում տիրող իրավիճակի վրա՝ իր հիմնական և վտանգավոր հետևանքներով։
Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է երկու բանաձև այս հարցի կապակցությամբ, իսկ հոլանդական լրատվամիջոցները` NOS, NRC, Volkskrant, Trouw, RD, ND և այլն որոշակի ուշադրություն են դարձրել շրջափակմանը և կառավարությունը քայլեր է ձեռնարկել ամենատարբեր առիթներով: Դրանով հանդերձ, այս ճգնաժամի վերաբերյալ թե Նիդերլանդների և թե միջազգային ուշադրությունը տակավին անբավարար է։ Շրջափակման սկզբից Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) շարունակաբար ներկայացրել է կացությունը և պահանջել միջոցներ ձեռնարկել և ճնշում գործադրել Բերձորի միջանցքի ապաշրջափակման համար, ի թիվս այլոց՝ մամլո հաղորդագրությունների և անմիջական շփումների և ձեզ հետ միասին Նիդերլանդների խորհրդարանի առջև եռօրյա Լուռ բողոքի ակցիայի միջոցով: Մենք շարունակելու ենք մեր պայքարը մինչև խնդրի դրական հանգուցալուծումը, ինչպես այս հանրահավաքը Հաագայի Խաղաղության պալատի դիմաց։
Արդարադատության միջազգային դատարանը (ICJ)՝ ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը, երկուշաբթի՝ հունվարի 30-ին, կանցկացնի հանրային լսումներ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ գործով (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի): Դատավարության լսումները տեղի կունենան Հաագայի Խաղաղության պալատում, դատարանի նստավայրում:
Լսումները նվիրված են լինելու 2022 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքին։
Հունվարի 30-ին, ժամը 10-ից մինչև 12-ը կընթանա Հայաստանի պաշտպանական ճառի եզակի փուլը և ժամը 16-ից մինչև 18-ը` Ադրբեջանի պաշտպանական ճառի եզակի փուլը։
Հունվարի 30-ին, Ադրբեջանի պաշտպանական ճառի ժամանակ, մենք Խաղաղության պալատի դիմաց մեր հանրահավաքով խիստ դատապարտելու ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմումը և Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքը։
Իրավիճակը գնալով ավելի է սրվում, և շտապ քայլեր են անհրաժեշտ։ Աջակցեք և միացեք այս բողոքի հանրահավաքին: