
Այսօր Սուրբ Աթոռում Հռոմի Սուրբ քահանայապետ Ֆրանսցիսկոս պապը ընդունել է Ուկրաինայի հոգեւոր ղեկավարներից կազմված պատվիրակությանը։ Պատվիրակությունը ղեկավարում էր Ուկրաինայի եկեղեցիների խորհրդի նախագահ, Հայ Առաքելական եկեղեցու Ուկրինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, որն էլ հանդես է եկել ելույթով։
Ինչպես հայտնում է Վատիկանի ձայնը, «Գիտակցից այս սուրբ խորհուրդի պարգևին, աշխատինք, աղօթենք և մեր զոհաբերութիւնները մատուցենք Քրիստոսի բոլոր հաւացեալներու միասնութեան համար» ըսաւ Նորին Սրբութիւնը հրաւիրելով դարձեալ որ մեր մտքերուն մէջ ու մեր աղօթքներուն մէջ չպակսի մարտիրոս Ուքրանիան, որ «այդքան կը տառապի»։
Այս ուղղութեամբ Սրբազան Պապը ակնարկեց այսօր առաւօտուն Ուքրանացի հաւատքի տարբեր դաւանանքներու ղեկավարներուն հետ ունեցած հանդիպումին, որոնք իրենց պատմած են այդ ժողովուրդի ցաւերու մասին։ Չմոռնանք ամէն օր աղօթելու Ուքրանիոյ մէջ վերջնական խաղաղութեան համար՝ շեշտեց Ֆրանչիսկոս Պապը բոլորին շնորհելով իր օրհնութիւնները։
orer.eu

