Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկը իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին

  • 24.01.2023
  • 0
  • 3227 Views

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին Հանրապետության նախագահն արդյունավետ աշխատանք է մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում:

«Հունվարի 2-ին լրացավ Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և այս առումով խորհրդանշական է նաև, որ Դուք Հայաստան ժամանեցիք հունվարի 2-ին, հավատացած եմ, որ նաև Ձեր ջանքերը կնպաստեն հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանը»,– իր խոսքում ընդգծել է նախագահ Խաչատուրյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Պիրունչիկը պատրաստակամություն է հայտնել իր աշխատանքով հնարավորինս նպաստել Հայաստանի և Չեխիայի միջև փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Իր խոսքում նորանշանակ դեսպանը նախագահին է փոխանցել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի ողջույնները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չեխական առևտրա-տնտեսական կապերի ակտիվացման և խորացման, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության, տուրիստական ոլորտներում համագործակցության հեռանկարներն ու Երևան-Պրահա ուղիղ չվերթների վերականգնման հնարավորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ այցելությունների և բարձր մակարդակի քաղաքական շփումների կարևորությանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումները՝ քննարկված համագործակցությունը կյանքի կոչելու նպատակով:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում