Եվրոպական խորհրդարանի պատգամավորները խստորեն քննադատեցին Ադրբեջանին եւ կոչ արեցին անհապաղ բացել Լաչինի միջանցքը

  • 19.01.2023
  • 0
  • 457 Views

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանն ընդգծում է, որ Եվրոպական Միությունը ևս պաասխանատվություն է կրում այն իրավիճակի համար, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով։ Եվրոպական խորհդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում պատգամավորն ընդգծեց, որ Բաքվի բռնապետության ռազմավարությունն ակնհայտ է, սակայն ԵՄ-ն ևս պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար, քանի որ տարիներ շարունակ  անուշադրության է մատնել Կովկասի տարածաշրջանը, ունենալով էներգետիկ պայմանավորվածություններ՝ կույր է ձևացել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, ինչպես նաև հայերի դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնաճնշումների նկատմամբ։

«Այժմ մենք վերջապես պետք է դիվանագիտական լուրջ ջանքեր գործադրենք օգնելու այս հակամարտության լուծմանը, աշխատելով մեր գործըերների հետ՝ ձևավորենք միջագային խաղաղապահ առաքելություն և անմիջապես ցուցաբերենք մարդասիրական օգնություն»,-ասաց Լեքսմանը։

Նա հավելեց՝ ավելի քան մեկ ամիս է, ինչ Ալիևի ռեժիմը  և որպես բնապահպաններ ձևացողների խումբը շրջափակել է Լաչինի միջանցքը, ինչի հետևաքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ ծանր է, սննդամթերքը և դողարայքը սպառվում է, անգամ վառելիքը շատ քիչ է մնացել, շատ կյանքեր վտանգված են։

Չեխիայից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան արձանագրում է՝ Ադրբեջանը իր հանձնառություններին համահունչ պարտավոր է ապահովել, որպեսզի Լաչինի միջանցքը բաց մնա՝ որպես ռազմավարական ճանապարհ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրեգորովան նման կարծիք հայտնեց Եվրոպական խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում։

«Լեռնային Ղարաբաղի շրջափակման պատճառով շատ մարդիկ մնում  են առանց հիմնական կարիքների բավարարման, առողջապահական ծանր իրավիճակ է, կա սովի ռիսկ և խախտվում են բոլոր համաձայնությունները։ Որևէ բողոքի ցույց չպետք է Լեռնային Ղարաբաղի բնակիչներին զրկի ազատ տեղաշարժվելու իրավունքից և անհրաժեշտ ապրանքները ստանալու իրավունքից։ Ավելին՝ իր հանձնառություններին համահունչ Ադրբեջանն է հենց պարտավոր ապահովել, որպեսզի Լաչինի միջանքցը՝ որպես ռազմավարական ճանապարհ, մնա բաց՝ անգամ իրական բնապահպանական մտահոգությունների առկայության պարագայում»,- ասաց նա։

Պատգամավորը պնդեց, որ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա Լաչինի միջանցքի գործունեությունն արգելափակելուց և քաղաքացիների ու ապրանքների անխափան տեղաշարժը չպետք է սահմանափակվի։ Երկու երկրները պետք է շարունակեն երկխոսությունն՝ առանց տևական խաղաղությունը վտանգելու»,- նշեց նա։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծանր ճգնաժամ է այս պահին։ «Արմենպրես»-իփոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկմանն այս մասին ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը։ «120 հազար հայեր փաստացի շրջափակման պայմաններում են ապրում, հարյուրավոր ընտանիքներ մնում են բաժանված, մարդիկ զրկված են հիմնական ապրանքներից և ծառայություններից, երեխաները դպրոց չեն հաճախում, իսկ վերջերս մենք ականատես եղանք բարձրաստիճան բորբոքող ելույթների նոր ալիքի, որով կոչ է արվում կամ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել կամ հեռանալ Լեռնային Ղարաբաղից։ Այս հայտարարություններն ու անգործությունը պատշաճ չեն մի պետության համար, որը իրեն համարում է Եվրոպական Միության հուսալի գործընկեր»,- ասաց Կալյուրանդը։

Նա Ադրբեջանին կոչ արեց հարգել միջազգային հանձնառությունները, դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, ապահովել միջազգային կառույցների անխոչընդոտ հասանելիություն Լեռնային Ղարաբաղ և սկսել բանակցություններ խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ, որով կերաշխավորվեն ԼՂ հայ բնակչության բոլոր իրավունքներն ու անվտանգությունը։

Ելույթի վերջում Կալյուրանդը դիմեց Ադրբեջանի այն պաշտոնյաներին, ովքեր՝ նրա խոսքով  «վհուկների որս» են սկսել անձամբ իր դեմ․ «Ասեմ, որ դու ինձ չեք ահաբեկի և չեք լռեցնի, ձեր հարձակումները ձեր թուլությունն են բացահայտում, դուք ցածրից էլ ներքև եք իջել, բայց ես ցածր չեմ իջնի։ Ես կհետևեմ Միշել Օբամայյի օրինակին․ երբ դուք իջնում եք, ես բարձրանում եմ»,- հայտարարեց Մարինա Կալյուրանդը։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազուն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն՝ շեշտելով, որ արդեն 38 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղը կտրված է աշխարհից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այս մասին խոսել է Եվրախորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում։

«Այնտեղ սնունդ, դեղորայք գրեթե չկա, ընտանիքները բաժանված են։ 38 օր է, որի ընթացքում մեր բառերը որևէ նշանակություն չունեն։ Ռուսաստանն ասում է, որ իր իր զինվորները խաղաղապահ են Լաչինի միջանցքում, բայց իր զինվորները ոչինչ չեն անում»,- ասել է Լուազուն՝ Ռուսաստանին մեղադրելով հակամարտության ընթացքը պահելու մեջ։

Անդրադառնալով Ադրբեջանի պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններին, թե շրջափակում չկա, պատգամավորն ընդգծեց՝ Լաչինի միջանցքում ռազմաշունչ «բնապահպաններ» են կանգնած։ «Նախագահ Ալիևն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը վերաբերվում է այնպես, ինչպես Ադրբեջանի մյուս բնակիչներին, բայց այս շրջափակումը իր ժողովրդի նկատմա՞մբ է կիրառում։ Ի՞նչ է անելու․ ասում է, որ յուրաքանչյուր ոք, ով չի ցանկանում Լեռնային Ղարաբաղում ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, կարող է հեռնաալ։ Հետրաբար, սա ավելին է քան շրջափակում, սա շանտաժից ավելին է, նա էթնիկ զտում է իրականացնում։ Ի՞նչ ենք մենք անում, ոչինչ»,- ասել է նա։

Նա նաև քննադատել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությանը, թե դիտորդները ոչինչ չունեն անելու Լաչինի միջանցքի համար, ինչպես նաև անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի հայտարարությանը, թե Ադրբեջանը հուսալի գործընկեր է ԵՄ-ի համար։ «Ես ամաչում եմ, ամաչում եմ Եվրահանձնաժողովի նախագահի համար, ով այդ երկրին, որը դիտավորյալ մարդասիրական աղետ է կազմակերպում, անվանում է հուսալի բարեկամ։ Սա չարիքի մասին իմանալ չտալու դեպք է»,- ասել է Նատալի Լուազուն։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում