Պոլսոյ պատրիարք Սահակ Բ Մաշալյանը ժամանել է Երուսաղեմի Հայոց պատրիարքություն

  • 17.01.2023
  • 0
  • 423 Views

Հունվարի 17-ին, Երուսաղեմ ժամանեց Կ. Պոլսո հայ պատրիարք Ամեն. Տ. Սահակ Բ Մաշալյանը: Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։

Պաշտոնական դիմավորման արարողությունը տեղի ունեցավ Երուսաղեմի Հին քաղաքի Յաֆայի դարպասից, որտեղից նա «Հրաշափառով» առաջնորդվեց Սրբոց Հակոբյանց տաճար: Կարճ աղոթքից հետո պատրիարք սրբազանը առաջնորդվեց պատրիարքարան:

Պատրիարքարանի մեծ սրահում Սահակ Բ պատրիարքը հանդիպեց Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ: Ապա ներկա սաղիմահայերը և ուխտավորները ստացան Սրբազան Հոր օրհնությունը և աջհամբույր:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում