Հայաստանի նախագահը դաշնամուր է նվագել Էստոնիայի նախագահի հրավիրած ընթրիքին եւ զարմացրել իր գործընկերոջը

  • 17.01.2023
  • 0
  • 551 Views

Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը այսօր երեկոյան աշխատանքային ընթրիքի է հրավիրել աշխատանքային այցով Տալլինում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամնրեին։ Ընթրիքի ընթացքում, Հայաստանի նախագահը մոտեցել է սրահում դրված դաշնամուրին եւ հանպատրաստից նվագել։

Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն այնքան է տպավորվել , որ այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նա մասնավորապես նշել է. «Որոշ ճշմարտություն կա հայկական ասացվածքում՝ ծերության աչքերով ընկեր փնտրիր, իսկ երիտասարդի աչքերով՝ ձի։ Նախագահ Խաչատուրյանի այցը օգնել է ընդհանուր ընկերներ գտնելու, ինչպես նաեւ նորարարական գաղափարներ ունենալու հարցում: Երկու երկրներից ՏՏ, կիբերանվտանգության եւ տիեզերական տեխնոլոգիաների առաջատարները մասնակցել են աշխատանքային ընթրիքին Maarjamäe ամրոցում:

Երեկոն նաեւ իրական անակնկալներ մատուցեց. մի պահ պետք է բարձրացվեր «Էստոնիա» ռոյալի կափարիչը, եւ հայ գործընկերը պետք է կատարեր մի քանի վառ սետղծագործություններ: Այսպիսով երեկոյի վերջում կարող էի բոլոր տաղանդավոր մարդկանց կենացը խմել ու նշել, որ իմ սիրած երաժշտական գործերից մեկը հայ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի «Սպարտակ» բալետից «Ադաջիոն» է:»։

Հիշեցնենք, որ երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել Էստոնիայի նախագահի, վարչապետի, ՏՏ ոլորտի պատասխանատուների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Լուսանկարները՝ Annika Haasի

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում