Չեխական հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է իսպանական Ֆլամենկոյի պարուսույց Նելլի Քոչարյանի աշխատանքին

  • 15.01.2023
  • 0
  • 455 Views

«Թերևս երկար ժամանակ է, ինչ իսպանական հեռուստատեսությունը ցանկություն էր հայտնել «Madrileños por el mundo» ծրագրի շրջանակներում ռեպորտաժ նկարահանել Չեխիայում «ֆլամենկո» պարարվեստում իմ դասընթացների և դրանց կանոնաբար այցելող մանկահասակ սաներիս վերաբերյալ:

Բոլորովին վերջերս նույն հետաքրքրությունը ցուցաբերեց նաև Չեխական հեռուստատեսությունն իր մանկական «Վիֆինա» ծրագրով, երբ հունվարի 13-ին, «Ազատ ժամանակ. Flamenco» խորագրի ներքո, հանդես եկավ ինձ հետ անցկացրած կարճատև հարցազրույցով։ Այս մասին հայտնում է չեխահայ պարուսույց Նելլի Քոչարյանը։

«Անշուշտ հետաքրքիր փորձ էր ոչ միայն ինձ և սաներիս, այլև պարարվեստով հետաքրքրվող չեխ դպրոցականների համար։ Ուստի շնորհակալությունս եմ հայտնում «Յանա Ֆլամենկա Դրդացկա» ֆեյսբուքյան կայքէջին՝ հեռուստատեսային խմբին անմիջականորեն դեպի ինձ ուղորդելու առումով»,- իր ֆեյսբուքյան էջում գրառել է «ֆլամենկո» պարարվեստի ուսուցչուհի Նելլի Քոչարյանը։

Հաղորդման հղումը այստեղ. https://www.ceskatelevize.cz/porady/10606260684-wifina/223553112050002/cast/956749/

(*Հիշեցնենք, որ WIFINA-ն հաղորդում է, որը չեխական հեռուստատեսության էկրանին հայտնվել է դեռևս 2013 թվականի սեպտեմբերից՝ իր մանկական «Déčko/Դեչկո» ալիքի առաջին թողարկման հետ համընթաց – խմբ. նշում):

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում