![](https://orer.eu/wp-content/uploads/2023/01/volby-2023-cz.jpg)
Չեխիայում ավարտվեց նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Դեռեւս ընթանում է ձայների հաշվարկը,բայց արդեն իսկ հաշվարկվել է ձայների 99,99 տոկոսը։ Հայտնի է, որ երկրորդ փուլ են անցնում գեներեալ Պետր Պավելը 35,39 տոկոսով եւ նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ 35 տոկոսով։
Առաջատար թեկնածու համարվող Դրահուշե Ներուդովան հավաքեց ընդամենը 13,92 տոկոս։ Եվ Պավելը, եւ Բաբիշը յուրաքանչյուրը ստացել է մոտ 2 միլիոն քվե։ 14 օր անց կանցկացվի երկրորդ փուլը, բայց արդեն իսկ պարզ է, որ այն հանգիստ չի անցնի, ինչպես առաջինը։
Այս ընտրությունները հատկանշական էին ընտրողների մասնակցության մեծ տոկոսով։ Ի տարբերություն 2018 թվականի , այս անգամ ընտրատեղմասեր է գնացել 68,24 տոկոսը։ Ըստ մեկնաբանների, երկրորդ փուլի առաջատարը կլինի Պավելը, քանի որ թե կառավարական ուժերը, եւ թե պարտված մյուս թեկնածուների մեծ մասը աջակցում են նրան։
orer.eu