Էկումենիկ արարողություն Ցյուրիխում՝ նվիրված նաեւ Արցախում խաղաղության հաստատմանը

  • 13.01.2023
  • 0
  • 95 Views

Հունվարի 13-ին Ցյուրիխի կենտրոնական Գրոսմյունստեր եկեղեցում տեղի է ունեցել մի շարք եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ էկումենիկ արարողություն, որին մասնակցել են Հայ Առաքելական, Ղպտական, Սերբական եւ Ռումինական եկեղեցիների հոգեւորականներ։

Հայ Առաքելական եկեղեցին ներկայացրել է Շվեյցարիայի թեմի Ցյուրիխի, Նեոշաթելի եւ գերմանախոս շրջանի հոգեւոր հովիվ Տ. Շնորհք քահանա Չէքիճեանը։ Ներկա հոգեւորականները աղոթք են բարձրացրել առ Աստված աշխարհում խաղաղության հաստատման համար։ Հոգեւոր հայրերը աղոթել են նաեւ Արցախում խաղաղություն հաստատելու համար։ Արարողությանը ներկա են եղել նաեւ կաթոլիկ եւ բողոքական եկեղեցու սպասավորներ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում