Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը և Համահայկական Սենատը դիմում են հայ ժողովրդի բոլոր խմբերին ու խավերին

  • 11.01.2023
  • 0
  • 1304 Views

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սկսած 2011 թվականից Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը, 2017 թվականից՝ Համահայկական Սենատը աշխատում են ներազգային եւ միջազգային հարթություններում՝ հայ ժողովրդի հողային և տարածքային իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ Հայ ժողովրդի հողային և տարածքային իրավունքները ճանաչվել են Ազգերի Լիգայի կողմից 1920 թվականի դեկտեմբերի 10-ի Տիտղոսով։

Ըստ որի Հայաստանի Հանրապետության Տիտղոսը տարածվում  է ցարական ռուսատանի կազմի մեջ գտնող հետևյալ տարածքների վրա ,(ընդհանուր 70 551ք․կմ մակերես), Կարսի մարզ, Սուրմալուի գավառ, Բորչալուի գավառի մի մասը, Երևանի Նահանգ(որի կազմի մեջ է Նախիջևանի գավառը), Ելիզովետոպոլի Նահանգի մեջ ներառված՝ Զանգեզուրի գավառ, Շուշիի գավառի մեծ մասը, Ջիվանշիրի գավառի մեծ մասի վրա ։

Տիտղոսը համարվում է հայ ժողովրդի սեփականության ու ժառանգության իրավունքի անբեկանելի և անժամանցելի վավերագիրը։ Ազգերի Լիգայի կողմից 1920 թվականի դեկտեմբեի 10-ին ճանաչված Տիտղոսի մեջ հստակեցված հայ ժողովրդի իրավունքների կենսագործումը Հայաստանի, Արցախի և արտերկրի հայության օրվա և ապագայի հրամայականն է։

Ելնելով վերոնշյալից, Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը և Համահայկական Սենատը դիմում են հայ ժողովրդի բոլոր քաղաքական, հասարակական, սոցիալական խմբերին և, հատկապես, մտավորականությանը՝ իրավունքի ուժով վերականգնելու հայ ժողովրդի սեփականության ու ժառանգության իրավունքները միջազգային ատյաններում՝ դատական հայցի միջոց:

Հարցը քննարկելու և որոշում կայացնելու նպատակով ս.թ. փետրվարի 4-ին Երևանի ժամանակով ժամը 20 ։ 00 կանցկացվի առցանց հանդիպում։

ԱՀՎԿ վարչապետ՝ Ա․ Մկրտչյան               

Ազգային Ժողովի նախագահ՝ Տ. Բագրատունի

                                                        09․01․2023թ.

Կից՝ Տիտղոսաթերթը և քարտեզը

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում