
Oկուպանտ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու բնականոն երթևեկությունը խաթարելու, ժամանակ առ ժամանակ մայրուղու տարբեր հատվածներ փակելու մասին, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների վարչակազմերին հրապարակային զգուշացրել եմ դեռևս 2022թ. հուլիսի 2-ին, երբ քննարկվում էր Բերձորը, Աղավնոն և Սուսը օկուպանտ Ադրբեջանին հանձնելու հարցը: https://www.youtube.com/watch?v=X7WG4akw2cQ&t=809s
Սակայն, ո՛չ Արցախի Հանրապետության և ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության վարչակազմերը դրանից չեն արել համապատասխան հետևություններ:
Միաժամանակ նախազգուշացրել եմ նաև Բերձորը, Աղավնոն, Սուսը հանձնելու դեպքում Հայաստանից Արցախ գնացող կոմունիկացիաները, այն է՝ գազատար, էլեկտրահաղորդման գծեր, ինտերներ կապ, հեռախոսագծեր և այլն, դուրս բերել օկուպանտ Ադրբեջանի հնարավոր վերահսկողությունից:
Հաշվի առնելով ժամանակ առ ժամանակ Արցախի գազամատակարարման դադարեցումներն օկուպանտ Ադրբեջանի կողմից, ինչպես նաև 2023թ. հունվարի 9-ին Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրված վթարը վերականգնելուն ուղղված աշխատանքներին օկուպանտ Ադրբեջանի խոչընդոտելու հանգամանքը՝ կարող ենք պնդել, որ առնվազն գազատարի և էլեկտրահաղորդման բարձրաոլտ գծի մասով, այն է՝ օկուպանտ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս բերելուն ուղղված կրկին ոչինչ չի արվել ո՛չ Արցախի Հանրապետության և ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության վարչակազմերի կողմից:
Առերևույթ գործ ունենք կամ դիտավորության, կամ հանցավոր անփութության հետ:
Արցախի և Հայաստանի Հանրապետությունները հայկական պահելու, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակներով կենսական և հրատապ անհրաժեշտություն է իշխանությունից հեռացնել թե՛ Նիկոլ Փաշինյանին և թե՛ Արայիկ Հարությունյանին:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ