2027 թվականից կթանկանան բենզինն ու ածուխը. գրում է չեխական ՄՖ ԴՆԵՍ օրաթերթը

  • 09.01.2023
  • 0
  • 172 Views

Այսօրվա չեխական ՄՖ ԴՆԵՍ (9.1.2023թ.) օրաթերթն իր «Կլիմայական արտոնումները կթանկացնեն բենզինն ու ածուխը 3 կրոնով» հոդվածում կրկին անդրադարձել է արտանետումների թեմային՝ նշելով հետևյալը. «Արտոնումները կբարձրացնեն մեկ լիտր բենզինի գինը մոտ 2,50 չեխական կրոնով, իսկ մեկ լիտր դիզելինը՝ 2,70 կրոնով։

Դա կիրականանա 2027 թվականից, երբ ուժի մեջ կմտնի ETS 2 արտանետումների առևտրի համակարգը, որն ընդգրկում է շենքերի ջեռուցումն ու ավտոմոբիլային տրանսպորտը։

Համակարգի իրագործումն առավել զգալի կլինի ածուխով ջեռուցվող բնակիչների համար, ինչի արդյունքում մեկ կիլոգրամ սև ածուխի արտոնման համար կպահանջվի մոտավորապես երեք կրոն հավելավճար, մինչդեռ անցյալ տարի մեկ կիլոգրամի գինը կազմում էր մոտ ութ չեխական կրոն»։

Այնուհետև օրաթերթը կարևորում է, որ արտանետումների արտոնումների նոր համակարգը պետք է գործարկվի 2027 թվականից, սակայն եթե էներգիան թանկանա այնքան, որքան հիմա է, ապա կհետաձգվի մինչև 2028 թվականը։

Ըստ ՄՖ ԴՆԵՍԻ հաղորդման՝ արտոնումների համակարգն առայժմ դեռ չի ներազդի գյուղատնտեսության վրա։ Սակայն Չեխիայի PwC-ի էներգետիկայի և կայունության փորձագետ Յան Պեյթերի կարծիքով, չի բացառվում, որ դրան էլ կհասնի՝ ի վերջո: «Հետագայում գյուղատնտեսությունը նույնպես ստիպված կլինի վճարելու անասնաբուծության նպատակով կիրառվող գյուղտեխնիկայի վառելիքի համար, որն արտադրում է մեծ քանակությամբ մեթան, ինչը նույնպես ջերմոցային գազ է։ Մսի արտադրությունը թանկ է և ծանրաբեռնում է շրջակա միջավայրը։ Քանզի հարց է առաջանում, թե արդյոք արտոնումների ձեռք բերման պարտականությունը կվերաբերվի նաև այս ոլորտին»,- մտորում է փորձագետը։

«Մի բան, սակայն, հստակ է։ 2034 թ.-ին Եվրամիությունում արտանետումների և ոչ մի արտոնում այլևս չպետք է լինի անվճար»,- նշում է օրաթերթն իր այսօրվա հոդվածում։

Արսեն Քոչարյան

Այս թեմայով այլ հրապարակումների կարող եք ծանոթանալ հետեյալ հղումով ՝

Նոր եվրոպական հարկը կթանկացնի դիզվառելիքն ու ջեռուցումը. Աղտոտիչ արտանետումները պետք է հասնեն զգալի կրճատման – Orer

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում