Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա և ապրելու ենք․ Ռուբեն Վարդանյան

  • 07.01.2023
  • 0
  • 109 Views

Այս տարի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը չափազանց անսովոր պայմաններում ենք նշում Արցախում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բայց մեր ժողովրդին հնարավոր չէ ընկճել դժվարություններով: Ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը, հայրենի հողում ապրելու վճռականությունը:

Այս մասին ֆեյսբության իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը․ «Մենք մեր պատմության մեջ շատ ավելի բարդ փուլեր ենք ունեցել: Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա ու շարունակելու ենք ապրել:

Ցանկացած ծանր շրջան անցողիկ է, մնայուն են մեր արժեքները, մեր ժառանգությունը, մեր հավատը:

Սիրելի՛ արցախցիներ, շնորհավոր Սուրբ Ծնունդ:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ»:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում