120.000-ից ավելի մարդ ենթարկվում է էթնիկ զտումների՝ հայրենի բնակավայրերը լքելուն պարտադրելու նպատակով. «Թաթոյան» հիմնադրամ

  • 05.01.2023
  • 0
  • 214 Views

120,000-ից ավելի մարդ, այդ թվում` 30,000 երեխա, ենթարկվում է էթնիկ զտումների մարդկանց սովի մատնելու ու հայրենի բնակավայրերը լքելուն պարտադրելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:

«Այսօրվա հերթական քննարկմանը նախանշեցինք այս պահի հրատապ անելիքները, այդ թվում` ամփոփելով փաստական տվյալները ադրբեջանական հանցավոր արարքների վերաբերյալ և դրանց հակազդելու համատեղ քայլերը Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի, գործող Պաշտպան Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ «Tatoyan»foundationի անձնակազմի հետ միասին:
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման արդեն 24-րդ օրն է. 120,000-ից ավելի մարդ, այդ թվում` 30,000 երեխա, ենթարկվում է էթնիկ զտումների մարդկանց սովի մատնելու ու հայրենի բնակավայրերը լքելուն պարտադրելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում