Արցախի երեխաներն ունեն անվտանգության ու աջակցության կարիք․ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է բացել Լաչինի միջանցքը

  • 04.01.2023
  • 0
  • 150 Views

ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինչպես աշխարհի բոլոր երեխաները, այնպես էլ Արցախի երեխաներն ունեն անվտանգության ու աջակցության կարիք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2022 թվականի դետեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ պահելու փաստին։

«Ինչպես բոլոր երեխաները, Արցախի երեխաները ևս արժանի են սիրո և աջակցության, սնուցման, անվտանգության ու ապահովության։ Բայց Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով հարյուրավոր ընտանիքներ այժմ բաժանված են և երեխաներն արդեն գրեթե 24 օր է՝ չեն կարողանում տեսնել իրենց ծնողներին։ Բաց արեք կյանքի ճանապարհը»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ստեփանյանը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում