Հայկ Մարտիրոսյանը՝ կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

  • 31.12.2022
  • 0
  • 68 Views

Ինչպես հաղորդում է Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ կայծակնային շախմատի (բլից) աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված կայծակնային շախմատի աշխարհի առաջնության 21 տուրերի արդյունքում հայ գրոսմայստերը ԱՄՆ ներկայացուցիչ Նակամուրա Հիկարուի հետ վաստակել է 15 միավոր և կիսել 2-3-րդ տեղերը։ Հայկ Մարտիրոսյանը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։

Հայկ Մարտիրոսյանը կպարգևատրվի 40 հազար դոլարով:

Աշխարհի չեմպիոնի կոչումը կարիերայում 6-րդ անգամ նվաճել է նորվեգացի Մագնուս Կարլսենը, որն օրեր առաջ հաղթել էր նաև արագ շախմատի աշխարհի առաջնությունում։ Կարլսենը վաստակել է 16 միավոր։

Կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Էլինա Դանիելյանը։ 17 մրցախաղից հետո նա վաստակել է 10,5 միավոր և զբաղեցրել է 14-րդ տեղը ՝ արժանանալով 2000 դոլար պարգևավճարի:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում