
Հոկիեմբերի 27ին Փարիզում հայերը հավաքվել էին Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող «Parvis des Droits de l’Homme» հրապարակում՝՝ իրենց աջակցությունը հայտնելու Արցախի բնակչությանը։ Այս մասին ՕՐԵՐին հայտնել է ֆրանսահայ լրագրող Ժան Էքյանը։
Արթուր Արզոյանի ղեկավարությամբ Հայ_Ֆրանսիական միությունը ՝ «Union Franco-Arménienne» կազմակերպած հանրահավաքի նպատակը Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վրա ուշադրություն հրավիրել էր և Արցախում հնարավոր հումանիտար աղետի դատապարտումը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ Ալիև-Էրդողան կործանարար դաշինքի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ադրբեջանամետ կեցվածքի մասին քննադատական կարգախոսներ են հնչել։ Իրազեկվել է Արցախում հիվանդների, նաև երեխաների խնդիրների մասին, որոնցից շատերը փակված ճանապարհի պատճառով Մանկական Եվրատեսիլից հետո չեն կարողանում վերադառնալ Ստեանակերտ։
Ժան Էքյան
Փարիզ
orer.eu


