Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր հիացմունքն ու հպարտությունն է հայտնել արցախցիներին

  • 25.12.2022
  • 0
  • 104 Views

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր հիացմունքն ու հպարտությունն է հայտնել համաժողովրդական հանրահավաքի մասնակիցներին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ասել է այսօր՝ դեկտեմբրի 25-ին, տեղի ունեցած համաժողովրդական հանրավահաքի ժամանակ։
«Ես հպարտ եմ և շնորհակալ եմ, որ այսքան մարդկանց հետ այստեղ եմ գտնվում։ Ես իմ ընկերներին ասում եմ, որ ես երջանիկ եմ իմ հայրենիքում, իմ ժողովրդի հետ միասին պաշտպանում ենք մեր արժանապատվությունը,մեր ապագան։ Ես 20 տարի է գալիս եմ Արցախ,և վերջին 52 օրը պետնախարար եմ, իսկ  վերջին 14-ի ընթացքում կատարում եմ օպերատիվ շտաբի ղեկավարի պաշտոնը: Իսկապես հպարտության և հարգանքի զգացում ունեմ, որ մարդիկ դժվարություններով հանդերձ ընդունում են այս իրավիճակը և պատրաստ են պայքարելու։ Եթե մենք գտնում ենք իմաստ պայքարելու, եթե կարող ենք հավատալ մեր առաջնորդներին,մենք պատրաստ ենք դիմակայել ամեն ինչի։ Առավոտյան գնացի շուկա,տարիքով մի կնոջ հարցրեցի ինչպես է,ասում է ապրանք չկա,բանջարեղեն չկա, շատ ծանր է, հարցնում եմ, իսկ ինչպես եք դիմանում՝ ասում է միայն թե հավատանք,որ մեզ չեք խաբելու,որ մենք միասնական ենք։ Ես ձեզ հավատացնում եմ,որ մենք միասնական ենք»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:

Նա նշեց, որ փետրվարի 23-ին լրանում է Արցախյան պայքարի 35-րդ տարին:

«Եվ մենք պայքարի մեջ ենք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մյուս սերունդը տեսնի,որ մենք հաղթահարել ենք այս դժվարությունները, և ստացել ենք այն, ինչի համար հազարավոր զոհեր ենք տվել»,-եզրափակեց պետնախարարը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում