Մի քանի շաբաթ անց, 2023 թվականի հունվարի 13ին եւ 14ին Չեխիայում տեղի կունենան հերթական նախագահական ընտրությունները։ 2023 թվականի հունվարին Չեխիայի քաղաքացիները կրկին կմասնակցեն նախագահական ընտրություններին։ Սա երկրի պատմության մեջ երրորդ ուղղակի նախագահական ընտրություններն են լինելու։ 2013 թվականից երկու անգամ նախագահի պաշտոնում ընտրաված Միլոշ Զեմանը կլքի Պրահայի ամրոցը։
Ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել 21 թեկնածու, որոնցից 12-ին մերժել են՝ պայմանները չբավարարելու պատճառով։ Թեկնածուները պետք է կամ 50 հազար ստորագրություն հավաքեին, կամ էլ 20 պատգամավորի կամ 10 սենատորի աջակցող ստորագրություն ներկայացնեին։ Այսպիսով, Չեխիայի հաջորդ ղեկավար կընտրվի ինը թեկնածուներից մեկը։
Եթե թեկնածուներից և թեկնածուներից ոչ մեկը չկարողանա հավաքել ձայների 50%-ից ավելին, ապա հունվարի 27-ին և 28-ին կանցկացվի Չեխիայի նոր ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլը։ Դրան կմասնակցեն նախագահի երկու թեկնածուներ, որոնք հավաքել են ամենաշատ ձայները առաջին փուլում։
Չեխիայի Հանրապետության Նախագահի իրավասու թեկնածուներ են ՝
Անդրեյ Բաբիշ, Չեխիայի Հանրապետության նախկին վարչապետ, ANO խորհրդարանական շարժման ղեկավար
Յարոսլավ Բաշտա – «Ազատություն և ուղղակի ժողովրդավարություն» խորհրդարանական շարժման (SPD) անդամ
Մարեկ Գիլշեր – սենատոր, Ստարոստա խմբակցություն
Կարել Դիվիշ – տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկատեր
Տոմաշ Զիմա – Պրահայի Կարլի համալսարանի նախկին ռեկտոր
Դանուշե Ներուդովա – Բռնոյի Մենդելի համալսարանի նախկին ռեկտոր
Պետր Պավել – բանակի պաշտոնաթող գեներալ, Չեխիայի Հանրապետության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին նախագահ
Յոզեֆ Ստրեդուլա – Արհմիությունների կազմակերպությունների բոհեմա-մորավյան կոնֆեդերացիայի նախագահ
Պավել Ֆիշեր – անկախ սենատոր
«Մեդիան» ընկերության սոցիոլոգիական հարցումների համաձայն, եթե ընտրություններն անցկացվեին այսօր, ապա ամենաշատ ձայն կստանար պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը ՝ 28 տոկոս ձայներով, իսկ երկրորդ տեղում կլիներ Դանուշե Ներուդովան՝ 27,5 ձայներով։ Երրորդ տեղում Անդրեյ Բաբիշն է՝ 24,5 տոկոս ձայներով։ Չորրորդ եւ հինգերորդ տեղերում հայտնված թեկնածուներ Պավել Ֆիշերին ու Մարեկ Հիլշերին կտային ընդամենը հինգ տոկոս։
Նախագահական ընտրությունների ընտրապայքարն արդեն սկսվել է, թեկնածուները ոչ միայն հանդես են գալիս զանգվածային լրատվամիջոցներում, գովազդային հոլովակներ են թողարկում, այլեւ հանդիպումներ են ունեում տարբեր մարզերում։
Հատկանշական է, որ վերջին տարիներին բոլոր ընտրությունների ժամանակ թեկնածուներից շատերը այցելել են նաեւ մեր հայրենակից, հայտնի գործարար Գեւորգ Ավետիսյանի «Մարլենկա» ընկերություն։ Այս ընտրությունները նույնպես բացառություն չեն։ Նախագահության թեկնածու Պետր Պավելը այցելել է Ֆրիդեկ Միստեկ եւ հանդիպում ունեցել Գեւորգ Ավետիսյանի հետ։ Նա ծանոթացել է գործարանի աշխատանքին, արտադրվող տեսականուն եւ զարգացման ծրագրերին։
Հիշեցնենք, որ Չեխիան խորհրդարանական հանրապետություն է։ Օրենսդիր իշխանությունը ներկայացված է երկպալատ խորհրդարանով, որը բաղկացած է Պատգամավորների պալատից և Սենատից, գործադիր իշխանությունը ներկայացնում են նախագահը և կառավարությունը։ Ըստ Սահմանադրության՝ հիմնական լիազորությունները պատկանում են կառավարությանը, նախագահի լիազորությունները բավականին սահմանափակ են։ Նախագահական ընտրություններն անցկացվում են հինգ տարին մեկ, խորհրդարանական ընտրությունները՝ չորս տարին մեկ, եթե արտահերթ ընտրություններ չհայտարարվեն։ Սենատի ընտրություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ, որի ընթացքում փոխվում է սենատորական մանդատների մեկ երրորդը։
Պատգամավորների պալատում կա 200 անդամ, իսկ Սենատում՝ 81։
Ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած Չեխիայի բոլոր քաղաքացիները։ Նրանք ընտրում են խորհրդարանի, տարածաշրջանային և քաղաքային ներկայացուցչությունների իրենց թեկնածուներին, և քանի որ նրանք Եվրամիության քաղաքացիներ են, իրավունք ունեն ընտրել ներկայացուցիչներ Եվրախորհրդարանում:
2013 թվականից նախագահն ընտրվում է ուղղակի քվեարկությամբ, իսկ ուղիղ նախագահական ընտրություններում գրանցվել է ընտրողների ամենամեծ մասնակցությունը։
Ընդհակառակը, խորհրդարանական ընտրություններում 1990 թվականից ի վեր ընտրողների թվի նվազում է գրանցվել, իսկ ամենացածր ցուցանիշները Եվրախորհրդարանի ընտրություններում են (2014-ին՝ ընդամենը 18%)։
Չեխիան ՆԱՏՕ-ին միացել է 1998-ին, իսկ Եվրամիությանը՝ 2004-ին:
Պատրաստեց Հակոբ Ասատրյանը
ՕՐԵՐ