Չեխահայ կազմակերպությունները կոչ են արել Չեխիայի օրենսդիր եւ գործադիր մարմիններին՝ Ադրբեջանի իշխանություններից պահանջել մարդասիրական միջանցքի բացումը

  • 23.12.2022
  • 0
  • 163 Views

Չեխահայ հինգ կազմակերպություններ՝ Պրահայի հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցը, «ՕՐԵՐ» չեխական-եվրոպական անկախ ամսագիրը, «Ուրարտու» հայ-չեխական ընկերությունը, Չեխիայի Հայ երիտասարդական միությունը  համատեղ նամակով դիմել են երկրի կառավարության ղեկավարին, խորհրդարանի երկու պալատների՝ Սենատի եւ Պատգամավորների պալատի նախագահներին, արտաքին գործերի նախարարին, նրանց ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիարական աղետի վրա։

Ներկայացնելով ԼՂՀ-ում դեկտեմբերի 11-ից ստեղծված աղետալի վիճակը, նամակի հեղինակները արձանագրել են, որ 120 հազար հայերի կյանքը վտանգված է եւ նրանք մտացածին  «էկոլոգիական» պատճառաբանություններով փակել են հայ ազգաբնակչության կյանքի ճանապարհը։

Այս պայմաններում Լաչինի միջանցքում տեղակայված ռուս խաղաղապահները, որ պարտավոր են ապահովել ճանապարհի անխափան գործունեությունը, նույնիսկ չեն փորձում ուժով բացել փակված ճանապարհը: Բաքվի նպատակը հստակ է՝ ստիպել Լեռնային Ղարաբաղի հայերին ընդունել Ադրբեջանի հպատակությունը կամ հեռանալ:

Նշելով, որ երկակի ստանդարտների քաղաքականությունը հանգեցրել է այն իրավիճակին, որ մի կողմից Եվրոպայում քննադատվում է ռուսական գազից կախվածությունը, մյուս կողմից խրախուսվում է դիկտատոր Ալիևից գազային կամ նավթային կախվածությունը, պահանջագրի հեղինակները փաստում են, որ Եվրոպան  զոհ  է գնում Ադրբեջանից էներգետիկ կախվածությանը։

Արձանագրելով, որ արդեն բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ հանդես են եկել համապատասխան կոչերով, չեխահայ կազմակերպությունների ներկայացուցիչները հույս են հայտնել, որ  ժողովրդավարական և մարդասիրական արժեքներով առաջնորդվող Չեխիան նույնպես կարձագանքի և Ադրբեջանի իշխանություններից կպահանջի՝ կանխել Լեռնային Ղարաբաղի 120-հազարանոց խաղաղ բնակչության մարդասիրական աղետը և պարտադրվող տեղահանությունը, ժամ առաջ բացելու Հայաստանը Ղարաբաղին կապող ճանապարհը:

Համայնքային կազմկաերպությունների անունից նամակն ուղարկել է Չեխիայի հայ երիտասարդական միության խորհրդի անդամ Մարիամ Ալոյանը։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում