Իսպանիայի կոնգրեսը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

  • 23.12.2022
  • 0
  • 27 Views

Իսպանիայի Կոնգրեսը՝ խորհրդարանը դեկտեմբերի 22-ին կայացած լիագումար նիստի ընթացքում միաձայն ընդունել է հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:

Ինչպես նշվում է Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում, հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Արդեն 11 օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի միակ ցամաքային կապը։ Միևնույն ժամանակ, դադարեցվել է այս տարածք գազամատակարարումը, իրավիճակ, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի և լարվածության աճ է գրանցել տարածաշրջանում։ Այս պատճառով և Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշմանը համահունչ՝ Պատգամավորների Կոնգրեսը.

– Անհանգստությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր իրադարձություններին:

– Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովելու միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան։ Ազատ տեղաշարժի սահմանափակումները մեծ տառապանք են պատճառում բնակչությանը և կարող են ստեղծել հումանիտար ճգնաժամ։

– Կոչ է անում կողմերին լուծելու և հարթելու տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով:

– Հորդորում է միջազգային կառույցներին կանխելու տարածաշրջանում նոր հումանիտար ճգնաժամը»:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում