Գերմանիայի Կաթողիկէ Եպիսկոպոսական Խորհուրդը պահանջում է դատապարտել Ադրբեջանին

  • 22.12.2022
  • 0
  • 558 Views

«Եվրոպական Միութիւնը պէտք է «ոչ միայն կիրակնօրեայ ելոյթներով իր համերաշխությունն արտայայտի Հայաստանի նկատմամբ», այլ անհապաղ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգնելու համար»:

Գերմանիայի Հռովմէական-Կաթողիկէ Եկեղեցու «արտասահմանեան հարցերի պատասխանատու» Բերթրամ Մայեր եպիսկոպոսը պահանջել է Գերմանիայից եւ Եվրոպական Միութիւնից՝ յստակօրէն դատապարտել Ադրբեջանին։ «Լեռնային Ղարաբաղի տարածքի շրջափակմամբ Ադրբեջանն ավելի է թեժացնում հակամարտութիւնը»,- ասել է նա հինգշաբթի օրը KNA Կաթողիկէ մամլոյ գործակալութեանը։

Հայաստանն ու Ադրբեջանի տարածքում գտնուող մեծաւ մասամբ հայերով բնակեցուած տարածաշրջանն իրար կապող միակ ճանապարհը տասնմէկ օր է արգելափակուած է։

Շուրջ 120 հազար մարդ ներկայումս մեկուսացուած է եւ զրկուած նաեւ սննդի ու դեղորայքի մատակարարումից: Ըստ Աուգսբուրգի եպիսկոպոսի, որը գլխավորում է Գերմանական Եպիսկոպոսաց Խորհրդի «Համաշխարհային եկեղեցի» յանձնախումբը, լարուածութեան նոր մակարդակը կարող է հեշտությամբ հանգեցնել տարածաշրջանում հումանիտար աղէտի։ Այս առնչութեամբ նա բառացի ասել է․ «Հզօր դիւանագիտական ջանքեր են անհրաժեշտ շրջափակումը արագ դադարեցնելու համար»։ Եվրոպական Միութիւնը պէտք է «ոչ միայն կիրակնօրեայ ելոյթներով իր համերաշխությունն արտայայտի Հայաստանի նկատմամբ», այլ անհապաղ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգնելու համար:

Լռությունն անհասկանալի է

Մինչ այդ Հայ Եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանեանը մաղթել էր, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնը յստակօրէն դատապարտի Ադրբեջանին։ Գերմանիայի կառավարութեան լռութիւնն աւելի քան յիասթափեցնող է, ասել է Իրանում ծնուած հոգեւորականը։ Նա անհասկանալի է համարել, որ շրջափակման իրողութեան պայմաններում «Եվրոպական Միութիւնը, Եվրոյանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայէնի աշխոյժ մասնակցությամբ, նոր պայմանագրեր է կնքում Ադրբեջանի հետ, որպէսզի այնտեղից „կանաչ էլեկտրաէներգիա“ ստանա՝ իբր թէ ռուսական էներգակիրներից աւելի քիչ կախվածութիւն ունենալու մտադրութեամբ»։ Ըստ Իսախանյան սրբազանի՝ այդ ձեւով ԵՄ-ն «ուղղակի եւ անուղղակի աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան մէջ Ադրբեջանի ագրեսիւ դիրքորոշմանը»։

Յաւելեալ տեղեկութիւններ

Ադրբեջանցիները, որոնք իրենց բնութագրում են որպէս «բնապահպան ակտիւիստներ», դեկտեմբերի 12-ից փակել են Լաչինի միջանցքը: Ըստ Human Rights Watch կազմակերպութեան, նոյնիսկ երեխաներն ու երիտասարդները չեն կարող վերադառնալ իրենց ընտանիքներ: Նոր վերաբռնկուող այս հակամարտութիւնը պատկանում է երկարատեւ հակամարտութիւնների շարքին։ Լեռնային Ղարաբաղի շրջանը, որը հիմնականում բնակեցուած է հայերով, 1992 թուականին հռչակեց իր անկախութիւնը Ադրբեջանից: «Արցախի Հանրապետութիւնը» դիւանագիտօրէն չի ճանաչւում ոչ մի պետութեան, նոյնիսկ Հայաստանի Հանրապետութեան կողմից:

Այդ ժամանակից ի վեր տեւող ճգնաժամը՝ տասնեակ հազարաւոր զոհերով, համարւում է տարածաշրջանի առանցքային հակամարտութիւնը։ Երկու կողմերն էլ հետագայում միմեանց մեղադրել են ցեղասպանութեան մէջ։ 2020 թուականին հակամարտութիւնը վերաբռնկուելուց յետոյ ռուսական զօրքերը տեղակայուել են Լեռնային Ղարաբաղում՝ հակամարտող կողմերի շփման գծի եւ Լաչինի միջանցքի վերահսկողութեան համար։

Աղբիւր՝

https://www.vaticannews.va/…/deutsche-bischofskonferenz…

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում