Հայ կինոգործիչների հետ համատեղ նոր նախագծեր են սպասվում. Մարցելո Զեպպի

  • 19.12.2022
  • 0
  • 425 Views

ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագրի հարցերին պատասխանում է իտալական Մոնտեկանտինիի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի նախագահ Մարցելո Զեպին

– Արդեն 73 տարի Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնն անցկացվում է Մոնտեկատինի քաղաքում։ Ո՞րն է Ձեր փառատոնի յուրահատկությունը, ինչո՞վ է այն տարբերվում մյուս փառատոներից:

-Դա փառատոն-դպրոց է, որը ողջ տարին աշխատում է Մոնտեկատինի Տերմեի և իտալական այլ վայրերի երիտասարդների հետ։  Դա այսպես ասած պարտավորություն է, որը մեզ  պարտավորեցնում է ողջ տարին, բայց թույլ է տալիս մեզ լավ զգալ , քանի որ երիտասարդների հետ աշխատելով՝ մենք նրանց հետ միասին ստեղծում ենք կինոյի ապագան։

– Ինչպե՞ս եք ընտրում ֆիլմերը: Ընտրում եք միայն Ձեզ դիմած ռեժիսորների ֆիլմերից, թե՞ ինքներդ  այցելում եք տարբեր փառատոններ ու ընտրում այն ֆիլմերը, որոնք հավանում եք։  

-Այս տարի  18 անդամներից բաղկացած բացառիկ ժյուրի ունեինք, որոնք առաջին փուլի համար ընտրեցին ֆիլմերը՝ բաժանված ըստ ժանրերի։ Եզրափակչի մասնակիցներին ու հաղթողներին բոլորը միասին են ընտրել։

Երբեմն ժյուրիին տեղեկացնում եմ փառատոններում իմ տեսած ամենահետաքրքիր ֆիլմերի մասին և դրանք ընդգրկում ենք։  Նաեւ ինքս եմ ընտրում «The Best Of MISFS» ֆիլմերը, որոնք ես որոշում եմ տարածել աշխարհով մեկ։

– Այս տարի հայ երիտասարդ կինոռեժիսոր Արամ Մանուկյանի «Ակնարկ» ֆիլմը ոչ միայն ցուցադրվեց ձեր փառատոնում, այլեւ արժանացավ «Լավագույն օպերատոր» գլխավոր մրցանակին։Ի՞նչն էր հատկապես ժյուրին կամ դուք գնահատել այդ ֆիլմում։  

 – Չլինելով ժյուրիի կազմում, ես չեմ կարող պատասխանել, թե ինչն են հավանել ժյուրիի անդամները, բայց այն տեսնելուց հետո կարող եմ հաստատել, որ այն պետք է պարգևատրվեր իր գեղեցկության համար: Երկուսն էլ՝ մեկը, որ ի հայտ է գալիս, եւ մյուսը, ով գիտի ինչպես ներկայացնել արվեստագետների հավերժական երկընտրանքը՝ այն է, ինչպե՞ս կարող եմ ես ավելի լավը լինել, քան այսօր եմ։

Անձամբ ես  եմ ընտրել ֆիլմը պարգևատրրման համար՝ թույլ տալով «Ակնարկ»ին/ ALLUSION-ինռ և Արամին շարունակել այս արտասովոր ճանապարհորդությունը MISFF IRS-ի  միջազգային շրջագայության մեջ:

– Մինչ այս ծանո՞թ էիք հայ կինոգործիչների աշխատանքներին։ Ո՞ր հայ ռեժիսորի աշխատանքն եք հատկապես հավանում,  ի՞նչ գիտեք հայկական կինեմատոգրաֆիայի մասին։

  -Արամի աշխատանքը լրացրեց   հայկական ինքնատիպ  կինոյի վերաբերյալ իմ իմացությունը: Եթե բացառենք վարպետ Սերգեյ Իոսիֆովիչ Փարաջանովին, ով իր արվեստը զարգացրել է Հայաստանից դուրս, ես լավ չեմ ճանաչում հայկական նոր կինոն, բայց գիտեմ ինչպես ճանաչել նրա հոգևոր ինքնությունը, որն ամուր է և պետք է տարածվի աշխարհով մեկ։

Որքան գիտեմ, փառատոնից դուրս հանդիպումներ եք ունեցել նաեւ հայ ռեժիսոր Արամ Մանուկյանի եւ  նրա գործընկերների հետ։ Հնարավո՞ր համարում եք հայ կինոգործիչների հետ Հայաստանում կինոնախագծերի  իրականացումը։

-Այո, հաստատում եմ։  Մենք արտասովոր նախագծեր ունենք։ Դրանք կախված են նաև այն ամուր հոգևոր և ավանդական կապերից, որ կարող են դրսևորել հայ կինոն և երիտասարդ հեղինակները՝ նոր տարում կազմակերպվող նոր նախագծերի շնորհիվ։

  ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

Հիշեցնենք, որ այս տարվա աշնանը իտալական Մոնտեկատինիի միջազգային կարճամետրաժ ֆիլմերի 73-րդ կինոփառատոնում առաջին անգամ պատմության մեջ լավագույն օպերատորական աշխատանք մրցանակին արժանացավ հայկական ֆիլմի օպերատորը։ Գլխավոր մրցանակը տրվեց երիտասարդ կինոռեժիսոր Արամ Մանուկյանի «Allusion» (Ակնարկ) կարճամետրաժ խաղարկային ֆիլմի օպերատոր  Արմեն Գեւորգյանին։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ այս փառատոնում, որի պաշտոնական բացումը կատարվեց այս ֆիլմով։ Մրցանակին կից խոսքում նշված է, որ «Ֆիլմում լույսի խաղը սյուրռեալիստական մակարդակներում ակնարկում է նախնիների ոգեղենությանը՝ արվեստագետի ստեղծագործական ճգնաժամի առկայության դեպքում: Պրիզման, ինչպես Կուբրիկի Զուգահեռներում, մեր էքզիստենցիալ հայեցակարգի հիմնաքարն է: Մենք փորձարկման դաշտում ենք»։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում