Գերմանահայ երիտասարդների հավաք Դորտմունդում. Քննարկվել են Հայաստանին նվիրված ծրագրեր

  • 19.12.2022
  • 0
  • 389 Views

2022-ի թվականի նոյեմբեր ամսվա 25-ից 27-ը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում տեղի ունեցավ Գերմանիայի հայ երիտասարդների համաժողովը։

Համաժողովին մասնակցեցին Գերմանիայում գործող հայկական 21 միություններից 50 երիտասարդներ։

Միջոցառման նպատակն էր մեկ հարկի տակ հավաքել, միավորել բոլոր այն երիտասարդներին, ովքեր մինչ այս ակտիվ գործունեություն են ծավալել իրենց համայնքներում և խթան հանդիսանալ իրենց փորձի փոխանակման, փոխհամագործակցության, նոր գաղափարների շուրջ միավորման։

Այն մեծ հնարավորություն էր ներկայացվող ծրագրերի քննարկման, այդ ծրագրերը կյանքի կոչելու համար և այդ փուլում անհրաժեշտ ռեսուրսների որոնման և դրանց ճիշտ բաշխման համար համագործակցող անձանց, գործընկերներ, հովանավորներ գտնելուն։

Մասնակիցների կողմից ներկայացված ծրագրերն ամբողջությամբ նախագծված էին Հայաստանի և հայ երեխաների, երիտասարդների համար։ Ծրագրերում ներառած էին. կրթական, հասարակական, տնտեսական, մշակութային, առողջապահական ոլորտները։

Ուրախությամբ պետք է նշենք, որ անչափ տպավորված ենք մեր երիտասարդների` համաժողովի մասնակիցների կատարած գրագետ աշխատանքով, նրանց պատրաստակամությամբ և ներկայացված ծրագրերով։

Հպարտությամբ կարող ենք ասել, որ այս եռօրյա համաժողովի ընթացքում յուրաքանչյուրս ձեռք ենք բերել նոր ընկերներ և համագործակցության կայուն հիմք է դրվել Գերմանիայի հայ երիտասարդական միությունների միջև։

Դրանում փաստում է համաժողովի ավարտից ժամեր անց տարբեր միությունների, կազմակերպությունների միավորումը միևնույն ծրագրի շուրջ և պայմանավորվածությունը այդ ծրագիրը պատշաճ ավարտին հասցնելու վերաբերյալ։

Մենք պետք է հասկանանք, որ բոլորս ունենք մեկ նպատակ և համախմբվենք հիմնական գաղափարի շուրջ, իսկ դա կի’րթ, առո’ղջ հասարակությունն է, որն էլ հիմքն է հզո’ր, կայո’ւն հայրենիքի։

Եվ դա հնարավոր է եթե մենք լսենք միմյանց, ճիշտ գնահատենք մեր հնարավորությունները, կարողանանք կիսվել մեր ռեսուրսներով` լինեն դրանք թե’ մտավոր, թե’ տեխնիկական և ֆինանսական, և թե’ ժամանցային։ Կարևոր է, որ մենք աջակցենք միմյանց։

Մենք կարող ենք Հայաստանին և Արցախին միայն միասնական ուժերով օգնել։

Եվս մեկ անգամ մեր շնորհակալությունն ենք հայտնում մասնակիցներին, ովքեր ներկա գտնվեցին համաժողովին։

Ձեր եռանդն ու պատրաստակամությունը անգնահատելի էր և ոգևորող։

Հունան Եղոյան

Գերմանիա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում