Պետք է գտնենք խելացի լուծումներ ուպատրաստ լինենք պայքարի. Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտակերտում

  • 18.12.2022
  • 0
  • 43 Views

ՍՏԵՓԱՆԱԿԵՏ, 18 ԴԵԿՅՏԵՄԲԵՐ։ Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 17-ին հանդիպումներ է ունեցել Մարտակերտի շրջանում: Պետնախարարին ուղեկցել են նաև Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ՝ ‹‹Ազատ հայրենիք-ՔՄԴ›› խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, «Հայ Հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը: Artsakhpress.am – Արցախի անկախ լրատվական գործակալություն-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետնապարարի աշխատակազմից։

Պետնախարարն ու պատգամավորներն այցելել են «Բեյզ Մեթըլս» ընկերություն, հանդիպում ունեցել ընկերության ղեկավարության և աշխատակիցների հետ, պատասխանել նրանց հարցերին:

Խոսելով ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Ադրբեջանը շատ հետևողական, քայլ առ քայլ փորձում է խուճապ ստեղծել և ճնշում գործադրել արցախցիների վրա, որպեսզի նրանք այստեղից հեռանան. «Դա անում են հատուկ ռազմավարությամբ՝ մաս-մաս կտրատելով մեր երկիրը՝ կիրառելով այսպես կոչված salami-slicestrategy: Պարզ է նաև, որ նրանց գլխավոր նպատակին հասնելու քայլերիցմեկնայս կոմբինատի աշխատանքը կանգնեցնելն է, որովհետև այն եկամուտների, աշխատանքի հնարավորություն է տալիս մարդկանց»:

Նա նշել է, որ այս իրավիճակում երկու սցենար կա: «Առաջինը պայքարելն է: Պետք է ընդունենք, որ նոյեմբերի 9-ից հետո մենք խաղաղություն չունենք, ըստ էության պատերազմը շարունակվում էՀիմա տեղեկատվական լուրջ պատերազմ է ընթանումիրենք ուզում են համոզել ողջ աշխարհին, որ այստեղ բնապահպանական խնդիր կա, մինչդեռ իրականությունն այն է, որ սա շրջափակում է, հումանիտար ճգնաժամ:Այս պատերազմում հաղթելու համար մենք պետք է համախմբված լինենք և ամեն ինչ անենք, որ մեր դաշնակիցները զգան, որ մենք ուժեղ ենք: Դու կարող ես օգնության հույս ունենալ միայն այն ժամանակ, երբ ինքդ քո կողմից ամեն ինչ արել ես, ոչ թե ասում ես՝ ես թույլեմ, փոքր եմ, եկեք ինձ օգնեք,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:Երկրոր դսցենարըԱդրբեջանի երազած տարբերակն է՝ այստեղից մեր հեռանալըինչնանընդունելի է: Մենք դա երբեք չպետք է թույլ տանքՊատերազմը շարունակվում էու այս իրավիճակում մենք պետք է կարողանանք կազմակերպված դիմակայելՊետք է գտնենք խելացի լուծումներ ու պատրաստ լինենք պայքարիԵս եկել եմ այստեղ ձեզ հետ միասին պայքարելու և հաղթելու, որ մեր կյանքը, ապագան կառուցենք անկախ, անվտանգ Արցախում»:

Նա ընդգծել է, որ առաջին անգամ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, բայց միաժամանակ ուրախությամբ է արձանագրել, որ դա բացարձակապես չի կոտրել արցախցիների կամքն ու ոգին:

Հանդիպման մասնակիցներն իրենց խոսքում վստահեցրել են, որ ամուր կանգնած են իրենց հողին և պատրաստ են ամեն ինչ անել՝ իրենց տունն ու հայրենիքը պաշտպանելու համար:

Մարտակերտի Մշակույթի տանը պետնախարարն ու պատգամավորները հանդիպում են ունեցել շրջանի վարչակազմի, հիմնարկ-ձեռնարկությունների, տարբեր հաստատությունների ներկայացուցիչների ու բնակչության հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Արցախի անվտանգությանը, Ադրբեջանի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարմանն ուղղված քայլերին ու ելքերին:

«Միակ ճանապարհը, որ մենք կարող ենք գնալ առաջ, միասին մեկ ուժեղ բռունցք դառնալն է, իրար նկատմամբ վստահությունը, հարգանքը, իրավիճակի լրջության գիտակցումը: Պետք է հասկանանք ու գիտակցենք, որ բոլորս հավասար ենք օրենքի առաջ: Վստահությունը վերականգնելու համար մենք որդեգրել ենք թափանցիկ գործելաոճ, դրա համար եմ ես ամեն օր անձամբ տեղեկացնում մեր քայլերի մասինորպեսզի նաև այդպես հաղթահարենք ապատեղեկատվությունը»,- ասել է պետնախարարը:

Հանդիպման մասնակիցները իրենց սատարումն են հայտնել ուրբաթ օրը պետնախարարի կողմից հնչեցված համազգային հանրահավաքի անցկացման գաղափարին՝ աշխարհին ցույց տալու համար, որ Արցախում ապրում է ժողովուրդ, որը ոչ միայն դիմանում է դժվարություններին ու ադրբեջանական շրջափակմանը, այլև պատրաստ է համախմբված պայքարել իր հայրենիքում ապրելու իրավունքի համար: 

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ընդգծում է, որ չնայած Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակման մեջ պահելու դժվարություններին, ինքը շատ ոգևորված է, քանի տեսնում է, որ մարդկանց մոտ կա կամք՝ հանգիստ անցկացնել այս իրավիճակը, հանիստ աշխատել և ապրել։ «Ոչ մի ձևով չի զգացվում այս շրջափակման ազդեցությունը։ Դա մեծ ուժ է տալիս, շնորհակալություն եմ հայտնում բոլորիս»,- «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց Վարդանյանը։

Պետնախարարը մանրամասներ հայտնեց Մարտակերտում ունեցած հանդիպման վերաբերյալ։ Նա ընդգծեց, որ այդ հանդիպումները իր համար շատ կարևոր էին։ «Ես լիցքավորվել եմ էներգիայով, և իսկապես այդ հանդիպումները շատ կարևոր էին ինձ համար։ Վստահ եմ, որ դրանք կարևոր էին նաև ինձ ուղեկցող պատգամավորների համար, որովհետև մենք հնարավորություն ունեցանք շատ ծանր և կարևոր հարցերի մասին խոսել։ Եվ չկար խնդիր, մենք բոլորս ամեն ինչի պատրաստ ենք, և մենք միասնական ենք։ Դա ամենակարևորն է»,- ասաց Վարդանյանը։

Նա հավելեց, որ իրենք համակարգ են կառուցում, ինչը շատ կարևոր է։ Այդ համակարգը շատ կարևոր բաղադրիչներ է ունենալու։ «Առաջինը՝ դա լինելու է համկաարգ բոլորի համար, և բոլորը հավասար են լինելու այդ համակարգի առաջ։ Մենք գիտակցաբար անցյալին չեն վերադառնում, գիտակցաբար հետ չենք գնում։ Այսօրվանից համակարգն այսպես է աշխատում։ Շատ կարևոր է, որ բոլորը սա հասկանան, որ համակարգն աշխատում է և համակարգն աշխատում է բոլորի համար հավասարապես»,- նշեց Արցախի պետնախարարը։

Վարդանյանը հավելեց, որ թափանցիկությունը և կոմունիկացիան կարևոր բաղադրիչներ են, որպեսզի այդ համակարգն աշխատի։ Նրա խոսքով՝ շատ կարևոր է հետադարձ կապը և քաղաքացիներին հորդորեց զանգահարել 119 համարին, եթե զգում են, որ համակարգը չի աշխատում։ «Խնդրում եմ, զանգահարեք մեզ, գրեք տեղեկություններ։ Ես համարում եմ, որ դա միակ տարբերակն է համակարգն ավելի լավը դարձնելու համար»,- ասաց նա։

Վարդանյանն ընդգծեց, որ ոչ թե ինքն է գնահատական տալու այդ համակարգը խախտողների վարքին, այլ հասարակությունը։ Նրա խոսքով՝ սա ևս շատ կարևոր է, երբ գնահատականը ոչ թե առանձին անհատ է տալիս, այլ հասարակությունը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում