Քաթարում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Արգենտինան իր պատմության մեջ երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Նախկինում թիմը 1978-ին և 1986-ին էր հաղթել աշխարհի առաջնություններում։ Արգենտինայի հավաքականը Քաթարի Լուսաիլ քաղաքում բաց ավտոբուսով չեմպիոնական շքերթ է անցկացրել պարգեւատրությունից հետո։
FIFA-ի 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ամենագոլառատն էր: Մունդիալի ընթացքում գրանցվեց ռեկորդային 172 գոլ:
Առաջնության, ինչպես նաև եզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող եւ ավագ Լիոնել Մեսսին: Այսպիսով նա միակ ֆուտբոլիստ է, որը երկրորդ անգամ արժանացավ աշխարհի առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակին։ Առաջին անգամ նա այդ մրցանակը ստացել էր 2014թ․ աշխարհի առաջնությունում, թեեւ Արգենտինան եզրափակիչում պարտվել էր Գերմանիային։
Արգենտինացիների ավագը պատմության մեջ միակն է, ում հաջողվեց մեկ առաջնության ընթացքում 5 անգամ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։
Նա ստացավ լավագույնի մրցանակը նաեւ Ֆրանսիայի դեմ եզրափակիչի արդյունքում (2:2, 1:1, 11մ` 4:2)։
Աշխարհի առաջնությունում Մեսին մասնակցեց 7 հանդիպման, խփեց 7 գոլ, կատարեց 3 գոլային փոխանցում։
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն 8 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու:
21-ամյա արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը ճանաչվեց առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: