Մեկնարկել է «Armeniaca. հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ամսագրի» առցանց ձևաչափը՝ Վենետիկի Կա՛Ֆոսկարի հրատարակչության կողմից։ Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։ /ambasciata d’armenia in italia իտալիայում հայաստանի… – Search Results | Facebook/.
Այս նախաձեռնությունն ակադեմիական շրջանակներում էլեկտրոնային ամսագրերի անընդհատ տարածման արդյունք է և հայագիտության համար ևս նման գիտական գործիք ստեղծելու նպատակ է հետապնդում։
Ելնելով այս ընդհանուր նպատակից՝ իտալական չորս համալսարանների ներկայացուցիչներ, որտեղ ներկայումս հայագիտությունն առկա է ուսումնական ծրագրում (Բոլոնյա, Ֆլորենցիա, Պիզա և Վենետիկ), ներգրավվել են այս նախագծի իրականացման հարցում:
Ամսագիրը հեռանկարային է միջազգային ուսումնասիրությունների առումով, ինչը տեսանելի է նրա գիտական խորհրդի կազմից՝ ներառելով Եվրոպայի և նրա սահմաններից դուրս տեղակայված տարբեր հետազոտական կենտրոնների և համալսարանների հայագետներ: Այն բաց է հայագիտական ուսումնասիրությունների բոլոր հիմնական ոլորտների համար (հնագիտություն, արվեստ, բանասիրություն, գրականություն, լեզվաբանություն, պատմություն) և ներկայացնում է հոդվածներ անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով:
orer.eu