
Դեկտեմբերի 2-ին Fundacja Kultury i Dziedzictwa Ormian Polskich Լեհաստանի հայերի մշակույթի եւ ժառանգության հիմնադրամում տեղի է ունեցել «Լեհահայերի գանձարան» ցուցահանդեսի բացումը, որը հանրության համար բացվել է դեկտեմբերի 9-ից: Ցուցահանդեսի բացումից առաջ հիմնադրամի նստավայրը օծել է Կարդինալ Կազիմիրզ Նիչը, իսկ մշակույթի և ազգային ժառանգության նախարարության պետքարտուղար, նախարար Յարոսլավ Սելլինը ելույթ է ունեցել և մեծ հետաքրքրությամբ ծանոթացել ցուցահանդեսին։
Այստեղ առաջին անգամ մշտական ցուցադրությամբ ներկայացվում է լեհահայության հոգեւոր եւ մշակութային ժառանգությունը։ Ինչպես Օրեր-ի հետ զրույցում նշեց ցուցահանդեսի համակարգող եւ հիմնադրամի ներկայացուցիչ Հաննա Կոպչինսկա-Կլոշը /Hanna Kopczyńska-Kłos/, թեեւ ցուցադրված է 96 ցուցանմուշ, սակայն քանի որ մի քանիսը բաղկացած են մի քանի մասից, կարելի է ասել, որ ցուցանմուշների թիվը հասնում է 130-ի։ Ամենահին ցուցանմուշը՝ Լվովի աղոթագիրը/Lviv Gospel Book from Skewra / թվագրված է 1198 թ։ Այն պատճենն է, իսկ բնօրինակը գտնվում է Վարշավայի Ազգային գրադարանում։
Դեկտեմբերի 9-ին «Լեհահայերի գանձարան» ցուցադրությանը ծանոթացել է նաեւ Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը։
Ցուցահանդեսը բաց է Ul. Świętojerska 12, 00-236 Warszawa հասցեում։
orer.eu










