Բեռլինում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական ճանաչման վկայագիրը, ըստ որի Հայաստանի տարածքը 70 551 կմ քառ․ է

  • 12.12.2022
  • 0
  • 768 Views

Դեկտեմբերի 10-ին Բեռլինի «Հայ Տանը» կայացել է հայոց պետականության 102_ամյակին նվիրված միջոցառում։

Զեկուցողներն էին Արամ Մկրտչյանը և պրոֆեսոր Ավետիս Սադոյանը։ Ներկայացվել է ՄԱԿի արխիվներից ստացված Հայաստանի Հանրապետության պաշտոնական ճանաչման վկայագիրը։

Ըստ այդ վկայագրի Հայաստանի Հանրապետության տարածքը 70 551 կմ քառ․ է։

Հայաստանի Հանրապետության տիտղոսը տարածվում է Արցախի տարածքների վրա։

Այս փաստաթուղթը պետք է ամեն հայի տան պատից կախված լինի։ Նման խորհուրդ են տվել զեկուցողները։ Նախաձեռնողները նաեւ պատրաստվում են դիմել ՄԱԿ ԱԽ, ԵՄ և առաջին հանրապետության համար ձայն տված ութ երկրների կառավարություններին՝ ստանձնելու մանդատը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում