Արա Աբրահամյանի տրոյական ձիու քայլը` որքան ավելի շատ խանգարել, այնքան լավ սկզբունքով. «Նիդերլանդական օրագրի» անդրադարձը

  • 08.12.2022
  • 0
  • 287 Views

Դեկտեմբերի 8-ին Մոսկվայի դատարաններից մեկում քննվում է «1921թ․ մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական «բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի օրինականության, վավերականության և իրավազորության հարցը:

Երեկոյան հայտնի դարձավ, որ այսօրվա դատական նիստում Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը պահանջել է, որպեսզի դատական հայցը քննարկման առարկա չդառնա, դատարանը չի բավարարել այդ առաջարկը։ Բայց քննելով հայցը, չի բավարարել նաեւ հայցվոր կողմի պահանջը։ Վերջիններիս պետք է ներկայացվի դատարանի վճիռը՝ պատճառաբանություններով, որն էլ հայկական կողմը պատրաստվում է բողոքարկել։

Ինչպես տեղեկացնում է Նիդերլանդական օրագիրը՝ (livejournal.com)ը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դեմ է այս հարցի դատարանում հայտնվելուն ու ջանքեր է գործադրում հայցը դատարանից հետ վերցնելու համար: Այս առթիվ Արա Աբրահամյանի մամուլի ծառայությունը  հայտարարություն է տարածել:

 Հարց է առաջանում. ու՞մ շահերն է սպասարկում Արա Աբրահամյանը, ու՞մ ջրաղացին է նա ջուր լցնում: Ինչու՞ Արա Աբրահամյանին անհանգստացնում է դատական այս հայցը: Նիդ.օրագրի սույն հոդվածն այդ մասին է:

Արդեն հայտնել ենք  Ռուսաստանի դատական ատյաններում երկու տարի ընթացող «1921թ․ մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական «բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի օրինականության, վավերականության և իրավազորության հարցերով հայցադիմումի քննության մասին: Տեղյակ ենք պահել, որ դատավարությունը նախաձեռնել է Համառուսաստանյան հայերի միության հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքի նախագահ` Գեորգի Անտոնովը։

Հարցի վերհանումը ինքնին աննախադեպ փաստ էր, նաև եզակի ու արդիական` պահանջված հասարակության կողմից, պատահական չէ առաջացրած մեծ արձագանքը ընթերցողների շրջանում`պարոն Անտոնովի ելույթը բազմաթիվ մեկնաբանություններ ունեցավ, տեսաերիզը դիտեց 200 հազարից ավելի մարդ, հասարակական հետաքրքրությունը մեծ է: Մեծամասնության կարծիքը մեկն է` վեր հանել ճշմարտությունը, բացահայտել պայմանագրի իրական բնույթը: Այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը չհամաձայնեց ստորին ատյանի դատարանների որոշմանը, հայցը բեկանվեց և կրկին ուղարկվեց առաջին ատյանի դատարան` գործը վերանայելու, եղած խախտումներն ու թերությունները վերացնելու համար: Երբ արդեն` դեկտեմբերի 8-ին տեղի է ունենալու դատական նիստը, Ռուսաստանի Արա Աբրահամյանի Հայերի Միությունը տրոյական ձիու քայլ կատարեց` որքան ավելի շատ խանգարել, այնքան լավ սկզբունքով:

Դատավարությունից օր առաջ հանդես եկավ մամլո հաղորդագրությամբ, որտեղ անհասցե, առանց հիմնավորման ու իրավիճակը նկարագրելու կոպիտ ճնշում բանեցրեց Կեմերովոյի մարզային բաժանմունքի նախագահ` Գեորգի Անտոնովի վրա:

Մեր հավաստի աղբյուրների հավաստմամբ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Արա Աբրահամյանը դեմ է այս հարցի դատարանում հայտնվելուն ու ջանքեր էր գործադրում հայցը դատարանից հետ վերցնելու համար: Փաստորեն այս լուրերը հաստատվում են, երբ ծանոթանում ես Արա Աբրահամյանի մամուլի ծառայության հայտարարությանը:

Հարց է առաջանում. ու՞մ շահերն է սպասարկում Արա Աբրահամյանը, ու՞մ ջրաղացին է նա ջուր լցնում: Ինչու՞ Արա Աբրահամյանին անհանգստացնում է դատական այս հայցը: Ահավասիկ ներկայացնենք այս հայտարարություն կոչվածի տեքստը` մեր որոշ պարզաբանմամբ, որտեղ մեր ընթերցողը կհանգի որոշակի եզրակացության:

САР-ի (Ռուսաստանի Հայերի Միություն՝ այսուհետև САР) հայտարարության առաջին տողերն են.

«САР»-ի ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Գ.Ա.ԱՆՏՈՆՈՎԻ Սադրիչ գործողությունների վերաբերյալ.

Գեորգի Անտոնովը մաքուր ջրում սադրող է: Նա և իր թիկունքում կանգնած հակահայկական ուժերը դիտավորյալ դատավարություն են սկսել խարդախություններով և խախտումներով՝ չունենալով իրավասություն, որպեսզի դատարանի որոշումից հետո հետագայում ուրիշ ոչ ոք չկարողանա անդրադառնալ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերին, երբ դրա համար քաղաքական բարենպաստ պայմաններ ստեղծվեն…»:

Ի՞նչ է սա, եթե ոչ աբսուրդին հասնող խարդավանք: Ո՛չ մի խոսք` թե ով է Գ.Ա.Անտոնովը, ու չի հասկացվում որտեղ է կայանում նրա սադրանքը: Թե պարոն Անտոնովը «իր թիկունքում կանգնած հակահայկական ուժերի» հետ ինչ դատավարություն է սկսել`արդեն հայտնի է: Այն վերաբերվում է տխրահռչակ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը վիճարկելուն,դրա մասին լիարժեք ինֆորմացիա ստանալուն: Բայց դատավարությունը որքանո՞վ է «խարդախ ու ոչ իրավասու», կամ ե՞րբ պետք է այս պայմանագրերի համար ի վերջո «քաղաքական բարենպաստ պայմաններ ստեղծվեն»՝ մնում է ենթադրել: Նաև խոսք է գնում դատարան դիմելու իրավասություն չունենալու մասին: Հետաքրքիր է՝ Պապից էլ կաթոլի՞կ, դրանով փոխանակ դատարանները մտահոգ լինեն՝ անհանգստանում է Արա Աբրահամյանի «САР»-ը:

Մեկնաբանության չեն դիմանում նաև«САР»-ի մամուլի ծառայության հայտարարության վերջին հետևյալ տողերը.

«Հենց Անտոնովի նման մարդկանց պատճառով, ովքեր տենչում են անձնական փառքը և հանուն դրա լուրջ հարցը վերածել են «прохиндиад»-ի, մեր ազգը, ռազմավարական տեսլականով և ընթացիկ զարգացումների ըմբռնումով հրատապ հարցեր լուծելու փոխարեն, ընկավ սարքած թակարդը և կորցրեց իր պատմական հողերը՝ և՛ հարյուր տարի առաջ, և՛ հիմա, երբ Արցախի մեծ մասը հանձնվեց, և փորձեր են արվում վերագծել Հայաստանի տարածքը։ Իսկ «Անտոնովներն» ու նրա թիկունքում գտնվող կեղծ հայրենասերները, ինչը բնորոշ է ԱՄՆ-ից, զբաղված են հարյուր տարի առաջվա պատմությունն ու սահմանները «վերաշինելով»»։

Անհասկանալի է Անտոնովին «անձնական փառքի» տենչանքով հանդերձավորելը, երբ մարդը օրինական ճանապարհով, պարզապես հարգելով ՌԴ օրենքները, հաշվի առնելով Ռուսաստանի քաղաքացիների մեկ այլ խմբի օրինական շահերը, դիմել է դատական ատյաններին:

Անհասցե ու անհիմն այս հայտարարության մեջ մեղադրանքների սլաքն այնուհետև ուղղվում է ազգին, որ «հրատապ հարցեր լուծելու փոխարեն, ընկել են սարքած թակարդը և կորցրել ու կորցնում են պատմական հողերը»:

Հարգե՛լի Ռուսաստանի հայերի միություն ու նրա նախագահ Արա Աբրահամյան, ասացե՛ք խնդրեմ, ի՞նչն է ստիպել ձեզ, այսքան կարևոր պահի անհարկի ու կիսատ պռատ հայտարարությամբ հանդես գալ: Ի՞նչն է ձեզ այսչափ անհանգստացնում: Դրանով դուք այսօր որքանո՞վ եք հայկական շահերին հետամուտ լինում:

Գոնե «Անտոնովներն» ու նրա թիկունքում գտնվող իրոք հայրենասերները իրենց իրավունքների համար ընտրել են օրինական ճանապարհով պայքարը: Դուք ի՞նչ եք անում, կամ ի՞նչ եք արել հայկական շահերի համայն Ռուսաստանում՝ անցյալում ու հիմա: Մոսկվայում ընթացող այս դատավարությունը, որի պատասխանող կողմը ՌԴ արտաքին գործերի նախարարությունն է, հայտնի էլ չէ, թե ինչ ընթացք կունենա: Հայտնի է մի բան՝ դուք մարդկանց օգնելու փոխարեն խանգարում եք:

Ավելի երերուն մի դարձրեք ձեր առանց այն էլ սասանված հեղինակությունը:

Թե այստեղ այլ շահերի սպասարկու եք, հը՞…

Գեորգի Անտոնովը Ցեղասպանության թեմայով Մոսկվայում տեղի ունեցած գիտաժողովներից մեկի ժամանակ
Գեորգի Անտոնովը Ցեղասպանության թեմայով Մոսկվայում տեղի ունեցած գիտաժողովներից մեկի ժամանակ

Աղբյուր՝ Արա Աբրահամյանի տրոյական ձիու քայլը` որքան ավելի շատ խանգարել, այնքան լավ սկզբունքով (livejournal.com)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում