
Ո՞ւմ է ձեռնատու պատերազմը. Վրաստանի կամ Հայաստանի տնտեսությունը վերելք է ապրում ։ Այսպիսի խորագրով հոդված է հրապարակել չեխական ՄՖ Դնես օրաթերթը։
Շատ տնտեսություններ բախվում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի բացասական հետևանքներին։ Սակայն որոշ երկրներ շահում են ռուս միգրանտների հոսքից և նրանց ակտիվներից։
Իբրեւ օրինակ են բերվում Վրաստանը, Հայաստանը և Թուրքիան, որոնք պատկանում են այն պետությունների թվին, որոնց տնտեսությունները այս ընթացքում ծաղկել են:
Ըստ տեղեկությունների՝ այս տարի Վրաստան է արտագաղթել Ռուսաստանի առնվազն 112 հազար բնակիչ։ Համացանցի միջոցով PONARS Eurasia հետազոտական ընկերության էլեկտրոնային հարցումների համաձայն, այն ժամանակվա բոլոր ռուս վտարանդիների գրեթե մեկ քառորդը՝ 23,4%-ը գարնան առաջին ալիքին մեկնել է Վրաստան: Մեծ մասը՝ 24,9%-ը արտագաղթել է Թուրքիա, 15,1%-ը գնացել է Հայաստան, իսկ մնացած 19%-ը տեղափոխվել է տարբեր երկրներ, որոնց անունները չեն նշվում… »
Պատրաստեց Արսեն Քոչարյանը
հատուկ «ՕՐԵՐ»ի համար
Պրահա