«Լեռնային Ղարաբաղ – վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի բացումը Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանում

  • 29.11.2022
  • 0
  • 88 Views

Նոյեմբերի 28-ին Եվրոպական խորհրդարանի անդամ Նատալի Լուազոյի բարձր հովանու ներքո տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղ – վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։

Ելույթներով հանդես եկան Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն, Բելգիայում ՀՀ դեսպան/ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը և ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը։

Մինչև դեկտեմբերի 1-ը Եվրոպական խորհրդարանում ցուցադրվելու են դեսպան Վահե Գաբրիելյանի լուսանկարները: Այս մասին տեղեկացնոմւ է Բրյուսելում Հայաստանի դեսպանությունը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում