Ռեժիսոր Հայկ Օրդյանի փաստավավերգրական նոր ֆիլմը՝ նվիրված Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին

  • 28.11.2022
  • 0
  • 80 Views

ORDER FILM production-ն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ տարին ամփոփում է բացառիկ կինոնախագծով:

Շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված լիամետրաժ փաստագրական ֆիլմը, որի ռեժիսորն է Հայկ Օրդյանը։

Մենք փորձել ենք համադրել և ի մի բերել դուրյանական արվեստի ողջ ներկապնակը, ամփոփ ներկայացնել Մեծ դիրիժորի կյանքի ամենադրամատիկ և նշանակալի դրվագները:

Օհան Դուրյանը ղեկավարել է աշխարհի ավելի քան 110 նվագախմբեր, որոնց թվում են Լայպցիգի աշխարհահռչակ Գևանդհաուզը, Բեռլինի, Դրեզդենի, Վիեննայի, Փարիզի, Ավինիոնի նվագախմբերը:

Կինոպատումն ունի լայն աշխարհագրություն` Երևան, Երուսաղեմ, Լայպցիգ, Փարիզ, Մոսկվա և Քեյփ Թաուն: Սա Մաեստրոյի ստեղծագործական ուղու ընդամենը մի մասն է, որն անցել ենք նորից, նպատակ ունենալով պահոցներում գտնել Դուրյանին նվիրված նյութեր, Մաեստրոյին գնահատող և նրա արվեստով հիացած մարդկանց:

Առաջին անգամ փորձել ենք մանրամասն ներկայացնել նաև Օհան Դուրյանի հասարակական գործունեությունը, անարդարություն չհանդուրժող և ընդվզող կերպարը, որը զրկվելով հայրենիքում ստեղծգործելու հնարավորությունից, ենթարկվել է հալածանքների:

Հատուկ շնորհակալություն Մաեստրոյի մտերիմ ընկեր և արվեստի նվիրյալ Վահան Վարդապետյանին, ում գործուն մասնակցությամբ հնարավոր դարձավ իրականացնել այս անչափ պատասխանատու կինոնախագիծը:

Ֆիլմը նկարահանվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության (Առաջին ալիք ) աջակցությամբ:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում