Դեկտեմբերի 10-ին տեղի կունենա Կ. Հանսայի «Արեւելքի արհավիրքները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը Պրահայի Կարլի համալսարանում

  • 28.11.2022
  • 0
  • 900 Views

Դեկտեմբերի 10-ին ժամը 14-ին Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի կինոդահլիճում(429 լսարան) տեղի կունենա Կարել Հանսայի «Արեւելքի արհավիրքները» գրքի շնորհանդեսը, որի ժամանակ ընթերցողները հնարավորություն կունենան նաեւ ձեռք բերել գրքի օրինակներ։ Տեղում գնելու դեպքում, գիրքը կարժենա 300 կրոն, փոստով ուղարկելու դեպքում՝ 380 կրոն։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք , չեխ հայտնի գրող ու ճանապարհորդ Կարել Հանսայի «Արեւելքի արհավիրքները» գրքի հայերեն քննական թարգմանությունը կատարել է «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի կայքէջի գլխավոր խմբագիր, Կարլի համալսարանի դոկտորանտ Աննա Կարապետյանը։ Վերջինս կներկայացնի նաեւ Հանսայի կյանքն ու գործունեությունը՝ ցուցադրելով նաեւ արխիվային լուսանկարներ։

Գիրքը լույս է տեսել «Մարլենկա» միջազգային ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանի հովանավորությամբ։

Այդ օրը կարող եք բաժանորդագրվել նաեւ ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը։

Հասցեն՝ Յանա Պալախա 2, Պրահա 1 , փիլիսոփայության ֆակուլտետ, 4-րդ հարկ, 429 սենյակ, կինոդահլիճ։

Փոստով պատվերների դեպքում դիմել hakob@orer.cz հասցեով։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում